- Ո՞ւր է Մաննիկը,— հարցուց Բարպան տիկին Զարուհիին։
- Քիչ մը գլուխը կցավեր,— ըսավ ան ծեքծեքալսվ,–
ըսի, որ երթա պառկի։
Իսկ այդ միջոցին Մաննիկը կիջներ Շան զ՛էլիզեի պողոտայեն,
իր սեփական դժբախտության մեջ ամրափակված։
Անիկա վարաներ էր մետրոն մտնելու, որովհետև զգուշացեր
էր էլեկտրական լույսերու տակ մարդոց հանդիպելու։ Գլխարկին
եզրը քաշած աչքերուն վրա, վերարկուին օձիքը
բարձրացուցած, անիկա կքալեր խուճապային արագությամբ,
ինչպես եթե փախեր հալածողներեն։
Մաննիկը նվաստացած կզգար ինքզինքը, նույնիսկ անծանոթ
անցորդներու առաջ: Կոնկորդի հրապարակը հասնելով,
անիկա պահ մը կանգ առավ մայթին եզերքը՝ դիմացի
կողմը անցնելե առաջ, և անիկա ապշությամբ կնայեր ողորկ
գետնին վրա իրարու ետևե ստվերի պես սահող ավտոներուն,
ինքզինքին հարց տալով, թե մարդիկ ի՞նչ շահ ու ի՞նչ
գործ կարող են ունենալ և ո՞ւր կարող են երթալ, երբ ինք
երթալիք տեղ չուներ և ահռելիորեն մինակ կզգար ինքզինքը
փարիզյան այդ բազմամարդ հրապարակին վրա, ինչպես եթե
անապատի մեջ ըլլար։
Վագրամի սրահին մեջ դադարը չէր ավարտեր դեռ, երբ Բարպան թողուց տիկին Զտրուհին։ Ամրակազմ և գեղեցկադեմ երիտասարդ մը, որ թևին վրա կկրեր կարմիր ժապավեն, մոտեցավ Բարպային և ժպտելով հարցուց. - Դուք Բարպա Խաշի՞կն եք։ - Այո՛, տղաս,— ըսավ Բարպան,– հրամանքդ ո՞վ եք։ - Ես դեմիրճի Հակոբին տղան եմ,– ըսավ ան։ Բարպան՝ մեծապես հետաքրքրված, մտավ երիտասարդին թևը և մեկուսացավ։
- Ուր է հայրդ,– ըսավ ան։ - Փարիզի շրջակայքը կբնակինք,– պատասխանեց երիտասարդը։