շրջապատված ֆրանսիացի և հայ ընկերներով, դուրս եկան սրահեն։ Խումբը ուղղվեցավ մոտակա մեծ սրահարան մը, շատեր հետևեցան անոնց։
Միհրանը, դեռ սրճարան չի մտած, քիչ մը անջատվեցավ
քումբեն, անիկա կխոսեր Ժանեթի և Մարիայի հետ, որոնց
երկուքին ալ թևերը մտած Էր։ Ժանեթը ոգևորությամբ
կշնորհավորեր Միհրանը և առհասարակ հիացումով կխոսեր
երեկույթի մասին։
— Այդպիսի սքանչելի տարրերով,-կըսեր ան,– դուք
շատ բան կրնաք ընել։
Երբ, վերջապես, բոլորվեցան երկար սեղանի մը շուրջը,
և պատվիրված գարեջուրը եկավ, ֆրանսիացի ընկերներեն
մեկը բաժակը բարձրացուց և խմեց «գաղութահայ արի
պրոլետարիատի կենացը»:
— Օրհնյալ մետեկնե՛ր,—բացականչեց ներկաներեն մեկը։ Բաժակը առաջարկողը սաստեց իր ընկերը։ — Մենք այսօր մետեկներու չի հանդիպեցանք,– ըսավ ան,– այլ գիտակից պրոլետարներու։
Միհրանը շեշտեց, որ մետեկի այլափոխումը կատարվեր
Էր ֆրանսիական պրոլետարիատի շնորհիվ։
— Այս սքանչելի երկրին մեջ,– ըսավ ան,– հեղափոխական
Փարիզի մեջ, ուր մայթերու ամեն մեկ սալաքարը մեզ կպատմե
ֆրանսացի քաջ ժողովուրդի հեղափոխական պայքարները,
բայց մանավանդ այժմու ֆրանսացի հեղափոխական բանվորներու
կողքին, գաղութահայ աշխատավորրությունը դուրս եկավ իր
անփառունակ վփճակեն և կերպարանք ստացավ։ Գաղութահայ
աշխատավորները Ֆրանսայի մեջ անցան հեղափոխական դպրոցե…
— Է՜հ, ուրեմն,— ըսավ ֆրանսիացի ընկեր մը,— գոնե
ընդունեցեք, որ հայ աշխատավորները մեծապես ընդունակ
աշակերտներ են, արդյունքը ապշեցուցիչ Է։
Միհրնը բացատրեց, որ Ռուսաստանի հեղափոխությունը,
բայց մանավանդ Հայաստանի խորհրդայնացումը մեծ
ազդակ եղեր Էին այդ թեքումը հառաջ բերելու ոչ միայն
գաղութահայ բանվորության, այլև լայն զանգվածներու մեջ։
— Անտարակույս,— ըսավ Միհրանը,- արդյունաբերա