Առաջինը կպատկաներ հարուստ եգիպտահայի տղուն, «որ X պիտի կոչենք», կհայտարարեր ան։
«Այս նամակը գրողը ընկերե մը ավելի է ինձ համար, իմ
անձս է,— կզգուշացներ Բարունակը։– Լռությունը սիրող մըն
է ան, կամ ես, ու այդ հանդարտության մեջ կազմվիլ,
կատարելագործվիլ փափագող մը։ X–ը կհավատա, թե
մարդ չի կրնար քարոզել բան մը, զոր մինչ այդ իր
անձին վրա չի փորձած և յուրացուցած։ Հոնկե՝ այն
տառապալից կյանքը, որ կպարտադրվի այդ հետադիմական
և քաղքենի երկրին մեջ (Բարունակը կակնարկեր Եգիպտոսին)
բոլոր գիտակից ու թիվով շատ նվազ երիտասարդներուն։
Հոնկե նաև՝ զոհողությանց այն շարքը, որով անոնք
մեյ֊մեկ խենթեր կըլլան գիրենք շրջապատողներուն համար։
Գիտակից է X֊ը, կամ ես, թե ճշմարիտ ընկերվարական
կյանքը ծննդական կամ բնախոսական հատկություններուն
հետ կպահանջե նաև կատարյալ անհաշտ ու ներհակ
ապրելակերպ մը՝ շուրջը ողողող քաղքենիական բարքերու
գարշելի ալիքներու դեմ»։
Բ հետգրությունը կպատկաներ հորը մոտ ծառայող երիտասարդին՝
Աբել Միսաքյանին։ «Ահա եղբայր մը ևս,—կգրեր Բարունակը,
— որ կհետևի մեր ճամփուն և գրեթե ավելի ծանր պայմաններու
մեջ ու ան խորհուրդ կհարցնե ինձ.տալե առաջ ձեր
պատասխանին կսպասեմ։ Ընկերային բարևներով՝ Բարունակ
Սարյան (այս վայրկյանես՝ Սակավախոս )»։
Միհրանը այս տարօրինակ նամակը կարդալե հետո պահ
մը մնաց մտածկոտ. ժամանակը ուշ էր, ժամացույցին սլաքը
ժամը երկուքին վրա էր, Յորկին վաղուց քնացեր էր,
բռունցքները դրած քիթին և բերնին վրա։ Տանը լռությունը
կխանգարվեր միմիայն հերթով աշխատող բանվորներու
վերադարձով կամ մեկնումով։ Միհրանը սաստիկ հոգնած էր
օրվան մեջ և մեձ փափագ ուներ երկարելու իր երկաթե նեղ
անկողնին մեջ, բայց հետաքրքրությունը ավելի զորեղ եղավ և
շարունակեց ընթերցումը։ «Տեսնենք,— մտածեց անիկա,—- ի՞նչ
կգրե եգիպտահայ հարուստի տղան»։
Բարպա Խաչիկ