վրա, և անոր նամակները գերագույն հույս ու կորով բեին իրեն։
Ընկե՛ր, ընկե՛ր, իմ նամակները այսուհետև կըլլան ավելի
տաք ու ավելի սանկեղծ։ Ես կըլլամ ավելի լավ իդեալի տղա։
Հույս ունեցիր վրաս, ուրեմն ավելի հույս ունեցիր: Իմ նամակներս
ավելի, գերագույնեն գերագույն հույս, սփոփանք,
հանդարտություն և կորով պիտի բերեն քեզ, որովհետև (այստեղ
պահ մը կանգ առ), իմ խոր համոզմունքս է, և շատունց
ի վեր զրո են այն բոլորը, որոնք պաշտոնապես կամ անպաշտոն
կերպով կարմիր չեն։
Այս տողերը քեզ գրած ատեն հուզված եմ, քանզի կհիշեմ քու
հուզումդ։ Քու հուզմունքը, քու տառապանքը, քու արտասուքը
պարտավոր ես պահել ավելի հանդիսավոր պահերու։ Քեզի մեկ
խոսք ալ ըսեմ և վերջացնեմ։
Մեծ շենքի մը շինության առաջ ուրախանալու, խայտալու,
ցնծալու տեղ, ինչո՞ւ կուլաս, տղա՛ …
Օ՜ հ, տվեք մեզ կարմիր արթնություն…
Վերջին խոսք, մենք երկուքս ձեռք -ձեռք ի կմտնենք նոր
կյանքի մեջ։ Պետք է բոլոր հիվանդները կա՛մ առողջացնել և
կամ մահացնել։ Վստահ եմ, որ դուն կընտրես առողջությունը,
քանի որ հիվանդ չես։
Քույդ X»*
«Հ. Գ. Կառք մը կանգ առավ վաճառատան առաջ։
Աղտոտ,յուղոտ հագուստով կառապանը ապրանքները կազատե
կապանքներեն։ Ֆաքթյուր մը դրին առաջքս, և հիմակ պետք է
սկսիմ հոս֊հոն հրամաններ ուղարկել, որպես քաղքենի մը,
պատրոն մը։ Մտածե իմ այս վիճակիս վրա և մխիթարվե քո
ներքին տառապանքներեդ։
Նույն»։
Այս նամակներու ընթերցում են ետքը Միհրանին քունը փախավ. անիկա՝ կռնակի վրա պառկած, երկար ատեն մտածեց, բայց չի կրցավ եզրակացության մը հասնիլ. ի՞նչ մարդիկ էին այդ երիտասարդները, ո՞րքան կարելի էր վստահիլ անոնց վրա, մանավանդ այդ եգիպտահայ հարուստի տղուն վրա, որուն մեծաշռինդ խոսքերը կասկած կներշնչեին իրեն։ Մյուս կողմե կխորհեր, որ լավ չէր ետ մղել այդպիսի տրա