Էջ:Barpa Khachik.djvu/257

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րական եք, այսինքն՝ հյուր եք մեր երկրին մեջ և ձեզ թույլ կուտաք կարգը խանգարելո՜ ւ… Ա՚հ֊հա՛ …— կրկնեց ան չարախինդ ծիծաղով,— սա ուրիշ խնդիր է, տվեք ձեր ինքնության թուղթը։


Բարպան բաճկոնի ներքին գրպանեն հանեց ինքնության թուղթը, որ փոքրիկ տետրակ մըն էր, և հանձնեց պաշտոնյային։ Անիկա ակնոցը քաշեց աչքերուն, մի առ մի քննեց բոլոր էջերը և ըսավ երեք տարբեր շեշտերով.


— Լա՛վ, լա՛վ, լա՛վ… Հետո դառնալով Մարսելին՝ ըսավ.


— Դուք կարող եք երթալ, այս մարդը,— Բարպան նշմարեց, որ ինքը այլևս պարոն չէր,— կմնա մինչև ոստիկանապետը գա։ Ան գացեր է քաղաքատուն, կարող է ուշանալ։


Սերժանտը պատվի առավ և դուրս ելավ: Այն ատեն պաշտոնյան, առանց դեմքը բարձրացնելու, ըսավ Բարպային.


— Գացեք նախասենյակ, սպասեցեք մինչև որ ձեզ կանչենք։


Նախասենյակին մեջ Բարպան երկար ատեն մնաց կանգնած, հակառակ որ տեղ կար նստարաններուն վրա։ Բայց այնտեղ նստած էին մարդկային կերպարանքները կորսնցուցած գարշահոտ, ցնցոտիավոր թափառաշրջիկներ, մուրացկաններ, որոնք առանց քաշվելու կքերվըտեին՝ կեղտեն սևացած իրենց ձեռքերը մխրճելով կիսամերկ կուրծքերնուն մեջ և սենյակի տաքութենեն թմրած, կմրափեին, հաճախ իյնալով իրենց հարևանին վրա։ Դիմացի նստարանին վրա նստած էին ալժիրցիներ՝ իրենց տարաշխարհիկ տարազներով. նստարանի պարապ տեղերուն վրա անոնք դրեր էին գույնզգույն մետաքսե կտորներու կապոցներ, որովհետև գետինը այնքան կեղտոտ էր, որ շունը անգամ չէր կենար։ Ալժիրցիները կխո– սակցեին իրար հետ զսպված զայրույթով և կոկորդային հնչյուններով։ Բարպան մոտ զգաց իրեն այդ մարգոց հետ,բայց անոնց լեզուն չէր գիտեր և հետո, ոչ ոքի հետ խոսելու տրամադրություն չուներ։ Անիկա հուսահատած էր: Կարծես ինկեր էր ան գունդի մը մեջ և ելք չէր գտներ։ Ան չէր խորհիր իսկ իր գլխուն եկած փորձանքը դարմանելու մասին, որով