հետև այդ փորձանքին չափը չէր կրնար հասկնալ։ Այն պահեն, որ ան հասկցեր էր, որ իր ժամադրության գոնե ուշ հասնելու բոլոր հավանականությունները սպառած են, այդ պահեն ան տխրորեն համակերպեր էր կացության։ Մնացածը ըստինքյան նշանակություն չուներ։ Բարպան կմտածեր, որ տուգանք մը պիտի վճարեր, և, հավանորեն, օտարական ըլլալուն համար վճարել պիտի տային իրեն օրենքի սահմանած տուգանքի բարձրագույն չափը։ Միայն թե այդ բոլորը շուտ վերջանար, դուրս գար այդ զզվելի որջեն, որուն մթնոլորտը տոգորված էր ամեն կարգի գարշահոտություններով և որը, կարծես, կկպչեր իր հ ագուստներուն, իր անձին, անջնջելի հետքեր ձգելով։
Ժամ մը անցեր էր, երբ իրեն նման մաքուր հագված մարդ
մը եկավ՝ սերժանտի մը ընկերացած։ Բայց անիկա կգոռար,
կբողոքեր և սպառնալիքներ կըներ իրեն ընկերացող և անայլայլ
սերժանտին։ Անոնք երկուքով խուժեցին գրասենյակը,
ուր պահ մը պարոնին ձայնը լռեց։ Սերժանտը իր զեկուցումը
կըներ, բայց ահա կրկին պարոնը սկսավ գոռալ, և շուտով
լսվեցավ ծիծաղի ձայն։ Պաշտոնյային խոսքերը կնդհատվեին
քբքիջներով, և պարոնը սերժանտին հետ դուրս ելավ
ժպտուն դեմքով։ Ան նախասենյակին դռան առաջ կեցած
պահակին ձեռքը փող դրավ և իջավ սանդուղներեն։
«Անտարակույս, այս մեկը ֆրանսացի բուրժուա մըն էր»,
մտածեց Բարպան։
Բարպային կթվեր, որ ոչ թե ժամերե ի վեր, այլ օրերե ի
վեր կսպասեր այդ կիսամութ և գարշահոտ գրասենյակին մեջ,
երբ ոստիկանապետը եկավ։
Բարպան տեսքով կճանչնար այդ գիրուկ, կարմիր այտերով,
անվնաս երևույթով մարդը, որուն ով ըլլալը իմացեր էր
հրշեջ զինվորնեու պարահանդեսին։ Հրշեջները ստիպողաբար
հրավիրեր էին Բարպան, քանի որ ամբողջ թաղամասին
մեջ անիկա վճարեր էր ամենաբարձր գինը զոհված հրշեջներու
այրիներուն և երեխաներուն օգտին եղած հանգանակության։
Քիչ հետո կանչեցին ալժիրցիները։ Այն ատեն Բարպան
սարսռաց հոգնութենե, նստեցավ անոնց պարապ թողած նըս