Էջ:Barpa Khachik.djvu/273

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Մեզ կփրկե միայն ուժեղ բռունցքը,- կըսեր մյուս սեղանին շուրջը, լամբակին կարմիր կոճակ ունեցող մարդ մը,— ուժեղ բռո՛ւնցք… ուրիշ ճար չի կա:


Բարպան վճարեց, դուրս ելավ սրճարանեն և ուղղվեցավ մերձակա մետրոյի կայանը։


– Մետրոն կգործե՞,— հարցուց Բարպան քաղաքացու հագուստով մարդու մը, որ կսլտքար այդ կողմերը։


- Հարկավ թե կգործե, հապա ի՞նչ…-ըսավ ան կշտամբող շեշտով։– Մետրոն թող գործադուլ հայտարարե,– շարունակեց՝ խուսափուկ նայվածքը արագորեն ուղղելով դեպի մեկ և մյուս կողմերը,— կառավարությունը իր սպաները և զինվորները ունի, և հետո, ամբողջ հայրենասեր երիտասարդությունը…


Բարպան մտածեց, որ այդ մարդը թերևս գաղտնի ոստիկան էր։ Ան չիջավ մետրոյի սանդուղներեն, ինչպես նախապես մտադրեր էր և իր քայլերը ուղղեց դեպի Լատինական թաղը։


Քանի կհառաջանար, այնքան փողոցները եռուն կդառնային։ Սերպանտ փողոցին անկյունը, Դանտոնի արձանին առաջ բազմություն մը խռնված էր, ուրկե կբարձրանար շըփոթ աղմուկ մը։ Կողմնակի փողոցներեն ոստիկանական խմբեր, որոնք իրենց մթագուն պելերիններով չարագուշակ թոչուններու կնմանեին, զինվորական քայլերով կուգային դեպի այդ համախմբությունը։


- Շրջեցե՛ք, շրջեցե՛ք,– կգոչեին բազմաթիվ ոստիկաններ անոնց, որ կուզեին կանգ առնել։


Բարպան նկատեց, որ այդ ոստիկանները բնավ նման չէին անոնց, որոնք խաղաղ օրերու մեջ կհսկեն քաղաքի փողոցներու խիտ երթևեկության և առհասարակ կարգ ու կանոնին։ Ասոնք ավելի հաղթանդամ էին, դաժան երևույթով, մեծ մասամբ թուխ, և իրենց վարմունքին մեջ քաղաքավարության հետք չի կար դեպի քաղաքացիները։ Ասոնք ոստիկանական կազմի պահեստի ուժերն էին, խնամքով ընտրված, ընդհանրապես կորսիկացի, որոնք պրեֆեկտուրան հրապարակ կհաներ շփոթ սրերը, ցույցերու և գործադուլներու առթիվ։ Բարպան նկատեց նաև, որ փողոցը բանակած զինվոր-