Էջ:Barpa Khachik.djvu/283

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անիկա տեսավ, որ ցուցարարները պողոտայի ծառերու բունին շուրջը եղող երկաթե վանդակները կքանդեին՝ անոնցմով պաշտպանվելու համար, տեսավ, որ սրճարաններու աթոռները պողոտայի երկու կողմերեն կթռեին օդին մեջ, և հանարծ ան լսեց շառաչուն աղմուկ մը, որը չկրցավ որոշել, թե ինչ Էր. մեծ խանութի մը հսկա ապակեփեղկն Էր, որ խորտակվեր Էր։ Բայց այդ նույն միջոցին լսվեցավ ահեղ աղաղակ մը՝ «Ա՜հ… ա՜հ…», և ցուցարարները խուժեցին դեպի առաջ։


Հանրապետական ձիավոր պահակազորքը ընկրկեր Էր, և ցուցարարները՝ խորտակելով այդ ամբարտակը, կհոսեին պողոտային մեջ, կրկին ցցելով իրենց կարմիր դրոշակները և արհեստակցական միություններու դրոշները և նշանաբանները՝ ճերմակ գիրերով՝ կարմիր պաստառներու վրա, որոնք կկամարանային մարդկային հոսանքի վերև։


Երիտասարդ կոմունիստներու սյուն մը կողմնակի լայն փողոցե մը եկավ խառնվեցավ բանվոր ցուցարարներուն: Բարպան նշմարեց անոնց հագուստ-կապուստեն, որ նույնպես նոր դուրս եկեր Էին պայքարե։ Շատերուն բաճկոնները պատռտած Էին, շատերը կորսնցուցեր Էին իրենց բերետները, բայց անոնք բարձր տրամադրությամբ կերգեին « Երիտասարդ պահակախումբը»* և կստորագծեին հանկերգը.


         Զգուշացե՛ք, զգուշացե՛ք
         Դուք, բուրժուաներ , հագեցածներ,
         Զգուշացե՛ք, զգուշացե՛ք,
         Երիտասարդ պահակախումբն Է,
         Որ ահա կիջնե փողոց…


Ցուցարարները գրեթե անարգել մոտեցեր էին Մեծ բուլվարներուն և պիտի մտնեին բուլվար Սեն֊Մարտեն, երբ հանկարծական հարձակումի մը ենթարկվեցան։ Բարպան անզգալաբար հասեր էր առաջին շարքերուն։ Անիկա հաճախ

___________

  • «Լa յeune garde» (հեղափոխական երգ)։