կտպեին թռուցիկներ։ Բայց վերքին թռուցիկներու փորձերը դեռ պատրաստ չէին, և Յորկին գնաց խցիկը, նսաեցավ մեկ աթոռին վրա, մյուսի ձողիկներուն կսթնցուց ոտքերը և անմիջապես քնացավ։
Քիչ հետո Յորկին ընդոստ, բայց դժվարավ արթնցավ,
գրաշար մը թևեն բռնած կցնցեր զինքը։
Յորկին շտկվեցավ իր տեղին վրա և բռունցքներով աչքերը
շփելով ըսավ.
— Հա՛, այս րոպեիս, փորձերը պատրա՞ստ են։
— Ի՜նչ փորձ,– ըսավ գրաշարը,- ոստիկանության կողմե
մարդիկ եկեր են։
Յորկիին առաջին մտածումը եղավ դուրս սլանալ, ճողոպրիլ
ոստիկանության ձեռքեն։ Այդպիսի օրով իր ներկայությունը
անհրաժեշտ էր ցուցարարներու մոտ։ Բայց, երբ
անիկա ուզեց խուցեն դուրս ելլել, քաղաքային հագուստով
ոստիկաններ, որոնք իրենց քարտերը ցուցուցին, անկարելի
դարձուցին Յորկիի փախուստը։ Անոնք երեք հոգի
էին և պատվիրեր էին նկուղը գտնվող բոլոր աշխատավորներուն՝
իրենց տեղերեն չի շարժիր Մեքենաներուն երթևեկող
ռիթմը դադրեր էր։
— Դո՞ւք եք,— ըսավ ոստիկաններու գլխավորը,— «Մեր
ճակատը» իտալերեն թերթի խմբագիրը։
Յորկին կայծակի արագությամբ մտածեց, որ եթե այդ
վերագրումը մերժեր, բուն խմբագիրը կփնտրեին և կգտնեին,
իսկ ինքը արդեն ոստիկանության ճանկերու մեջ էր:
— Այո,— ըսավ անիկա։
— Ի՞նչ Է ձեր նպատակը։
— Թերթ հրատարակել,— պատասխանեց Յորկին ծիծաղելով։
— Պարո՛ն, կատակի և ծիծաղելու ժամանակ չէ,— ըսավ
ոստիկանը,— գոնե ես ոչ մեկ փափագ ունիմ ծիծաղելու։
- Ուրեմն , ես ձեր հարցումը չի հասկցա,— պատասխանեց
Յորկին։
— Ի՜նչ է մեր հրատարակած թերթին ձգտումը,— հարցուց
ոստիկանը։
— Մեր գլխավոր նպատակն է,—ըսավ Յորկին,—խռովա-