Էջ:Barpa Khachik.djvu/306

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ված մարդոց վրա։ Անձկությամբ լեցված Միհրանը սկսավ աջ ու ձախ նայիլ՝ Մաննիկը որոնելով և կարծեց տեսնել անոր կիսադեմքը խուճապի մատնված և առաջ քշվող մարդոց մեջ։ Միհրանը ուզեց հասնիլ անոր, բայց մայթին եզերքը քշվելով մադոցմե, սահեցավ և ինկավ։ Նույն միջոցին խանութներու պատուհանները կխորտակվեին ահագին շառաչյունով, և միևնույն ատեն կբարձրանային ցավի ճիչեր,աղաղակներ։


Միհրանը հազիվ ինկած էր, ջանաց բարձրանալ. անիկա՝ տարածված գետնին, կտեսներ ձիավորննրու դեռ անշարժ ամբարտակը։ Անիկա պիտի կանգներ ոտքի, երբ ուժեղ հարված մը ստացավ և կրկին երևանիվար ինկավ։ Արյունը ժայթքեց քիթեն, ն աչքերը մթնեցան։ Բայց, կարծես թե զսպանակե մը մղված, ոտքի ելավ, մեկը մտավ թևը, տարեց և հաղթանղամ մեկն էր՝ բանվորական հագուստով։


— Եկեք,– ըսավ Միհրանին,— դիմացը անցնինք։ — Բ՛այ՛ց ես ընկերուհի մը ունեի, ՛ի՜նչ եղավ,— ըսավ Միհրանը։ Բանվորը ուշադրություն չըրավ Միհրանի խոսքերուն և զգուշությամբ անցուց դիմացի մայթը։ Այնտեղ Պոր–Ռոյալի և Ֆոպուրգ Սեն-ժակի անկյունը պահ մը կանգ առին: Բանվորը անհամբեր էր և շարունակ կըսեր. — Երթա՛նք, երիտասա՛րդ, արյուն կկորսնցնեք:


Միհրանը մեկ ակնարկով տեսավ իր առաջ պարզված տեսարանը։ Բուլվար Պոր-Ռոյալի ամբողջ լայնքին և բավական երկարության վրա տղամարդիկ և կիներ ինկեր էին գետին և կստանային անխնա հարվածներ։ Ինկածներու մեջ ոստիկաններ ալ կային, որոնք օրհասական գազաններու պես կիցեր կուտային ինչքան կրնային։ Կատաղած ոստիկանները ոչ միայն մահակներով, այլև իրենց մեջքի կաշի գոտիներով, որոնք հաներ և օղակի նման բռներ էին, կզակնեին աջ ու ձախ՝ առանց գիտնալու, թե որու։ Մարդիկ իրենց կպաշտպանեին բռունցքներով, գավազաններով, կոշիկներով, երկաթե ձողերով, որ խլեր էին նորատունկ ծառերու շուրջը եղող վանդածներեն, սալահատակի քարերով, ամեն գտած բաներով։ Կանանց աղիողորմ ճիչեր, պատանեկան