Էջ:Barpa Khachik.djvu/309

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Այո , ընկեր,— ըսավ երիտասարդը և իր խաժ աչքերով ժպտեցավ Միհրանին։


- Ես ալ,— ըսավ Միհրանը։ Եվ ան եղբայրական ջերմ զգացումով կնայեր այդ խածակն անծանոթին, որու հետ սերտ կապերով կապված էր։ Կուզեր երկար խոսիլ անոր հետ, բայց երիտասարդը զբաղած էր, ամեն կողմերե զինքը կկանչեին։ Մյուս կողմանե, Միհրանն ալ անհամբեր էր դուրս գալու, Մաննիկը որոնելու:


«Ի՞նչ եղավ, ի՞նչ պատահեցավ արդյոք», կմտածեր ան, և սիրտը կսեղմվեր անձկությամբ։


Միհրանը երբեք այնքան որոշակի չէր զգացեր, նույնիսկ իր պատանեկան սիրո առաջին գարունին, թե ինչքա՜ն սիրելի էր իրեն Մաննիկը։ Միհրանի նորաբորբոք սիրո մեջ կար առաջին տպավորություններու հիացումը, հիասթափություններ, արգահատանք, հարգանք այն վերափոխման համար, որը կարողացավ Մաննիկը կատարել՝ անցնելով զանազան կարգի տառապանքներե։ Մաննիկը իրեն պատճառեր էր մեծ ուրախություններ և մեծ վիշտեր։ Ան եղեր էր ճշմարտապես կինը իրեն համար ,և անզգալիորեն սպրդեր ու տեղավորվեր էր իր հոգվույն մեջ։ Միհրանը Մաննիկը կզգար իր մեջ՝ անվերլուծելի կերպով խառնված իր ներքին էության հետ, և անոր տառապանքը կբխեր այն բանեն, որ Մաննիկը կորսվեր էր, չէր գիտեր, թե ի՞նչ էր պատահած անոր հետ, թերևս, հազիվ գտած՝ կորսնցուցեր էր անվերադարձ։


Սրճարանին մեջ ժխոր կտիրեր։ Շատերը եկեր ապաստաներ էին այդ և ուրիշ սրճարաններ և աղմուկով կխոսեին պատահած դեպքերուն վրա։ Ոմանք ալ բռունցք ցույց կուտային թշնամիին։


- Կիներուն անգամ չի խնայեցին,— կըսեր միջին տարիքով մարդ մը, որուն ակնոցը, կոտրած ապակիներով, կօրորվեր լարին ծայրը։ Անիկա՝ իր կարճատեսի աչքերը կկո– ցելով, կըսեր.– սրիկանե ր, գազաններ՜…


— Մեռածներ կա՞ն,— հարցուց Միհրանը երիտասարդի մը, որ սկսավ երգել.

                      Et ca ira… ca ira…
                      Tous les bourgeois a la lanternel