Էջ:Barpa Khachik.djvu/310

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ո՛չ, չեմ կարծեր, բայց վիրավորներուն…

             Et ca ira… ca ira.


և խոշտանգվածներուն թիվը շատ մեծ Է…


Հանկարծ սրճարանի մեջ ներկա եղողները սկսան կատաղորեն երգել «Կարմանյոլը»,


           Dansons la catmagnole,
           Vive le son, vive le son,


- Շատերը տեղափոխել են Կոշեն հիվանդանոցը…


           Dansons la catmagnole,
           Vive le son du canont


ոստիկանությանը հիմակ ուռկաններ կնետեք…

           Et ca ira, ca ira, ca ira,
           Tous les bourgeois on les pendra


- Ընկերնե՛ր, կխնդրեմ, մենք այստեղ ունինք ծանր վիրավորվածներ… եթե ոստիկանությունը խուժե այստեղ, ո՞վ կըլլա վնասվողը,– ըսավ Միհրանը խնամող ուսանողը, երևալով խորքի սրահի սեմին վրա:


- Իրավունք ունիս, ճիշտ Է, կլսենք,— ըսիե զանազան կետերե։ _________

  • Հատվածներ Ֆրանսիական մեծ հեղափոխության օրերին Փարիզի

սանկյուլոտների (անվարտիների) կողմից երդված «Կարմանյոլ» երգից, որոնց թարգմանությունը հետևյալն Է.

         Ու կլինի… կլինի…
         Կախե՛լ բոլոր բուրժուաները լապտերներից։


         Ու կլինի,կլինի։


         Պարենք– կարմանյոլը
         Կեցցե՛ որոտը, կեցցե՛ որոտր,


         Պարենք կարմանյոլը.
         Կեցցե՛ որոտը թնդանոթի։


         Ու կլինի, կլինի, կլինի,
         Բուրժուաներին բոլոր, կկախե՛ն։