Jump to content

Էջ:Barpa Khachik.djvu/312

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ֆրանսիացի ընկեր մըն էր, ժակ անունով, Յորկիի գործարանեն։


Միասին սկսան քալել, և Միհրանը համառոտ պատմեց իր տեսածները և վերջացուց ըսելով, թե կուզեր ընկերուհին գտնել։


- Տուն դարձած կըլլա,— ըսավ Ժակը,– և հետո, ընկեուհի փնտրելու ո՛չ օրն Է, ո՛չ ժամը։


Անոնք նշմարեցին, որ երկու «հերիֆներ» կհետևեին իրենց։


Հասեր Էին Օբսերվատուարի հրապարակը։


Քեզի համար հետևանքները ծանր կըլլան, եթե ձեոք

իյնաս,— ըսավ Ժակը,— լավագույնը ան Է, որ կծիկը դնես, ավելորդ զոհեր տալը հաշիվ չէ։


Միհրանը՝ առանց խոսք ընելու, մոտեցավ Կլոզըրի֊դե֊Լիլա սրճարանին, բացավ դուռը և դեմառդեմ գտնվեցավ Մարիայի և Բարունակի հետ։ - Ա՜հ, վերջապես, սիրելի՛ս,- ըսավ Մարիան և Բարունակը թողնելով, ուզեց մտնել Միհրանի թևը, բայց երիտասարդը ընկրկեցավ։ Մարիայի կապույտ աչքերը լեցվեցան արցունքով, և ան շշնջաց, գրեթե բռնի մտնելով Միհրանի թևը և հեռացնելով սրճարանեն.


- Լսե՛ ինձ, ժամանակը չէ սրդողելու, ձերբակալություններ կկատարեն, լսե՛…


Ժակը անհետացեր էր, Միհրանը ակամա հնազանդեցավ Մարիային։ Ան կայծակի արագությամբ մտածեց, որ անսալով անձնական տրամադրություններու, իրավունք չուներ իր կացությունը վտանգելու: - Ա՜հ, սիրելի՛ս,– ըսավ կրկին Մարիան,– քեզ ամեն տեղ փնտրեցինք, ձեռք անցած օտարականները կբռնեն։


Բարունակը իրենց քովեն կքալեր անխոս։ Բյուլյեի առաջ, ուր ընդհարումը տեղի ունեցեր էր, դատարկված էր։ Տրամվայներու երթևեկությունը հաստատվեր էր, իսկ Բյուլյեի մեջ միտինգը կշարունակվեր։


Բուլվար Սեն-Միշելի վրա այնպիսի տպավորություն ունեցան, որ սովորական կյանքը վերսկսած է: Որոշ կասկածներ կային, ոք ոստիկանությունը կրկին կկատարեր իր շա