հաաակությունները, երբ միտինգեն դուրս գային, բայց առայժմ հանգիստ էր: Մարիան առաջարկեց Միհրանին, փոխանակ Սեն-Միշելի վրա հառաջանալու, երթալ իր սենյակը, բայց Միհրանը վճռականորեն մերժեց։ Միհրանին համար անտանելի էր նաև Բարունակի լուռ ներկայությունը, բայց չէր զիջեր այդ մասին խոսք ընելու: Միհրանը հետաքրքրված կլսեր Մարիայի պատմածները և զուգահեռաբար կխորհեր Մաննիկի մասին: Անիկա խանդաղատանքով կմտածեր Մաննիկի կաղության, այդ ֆիզիկական թերության մասին, որ տկար երեխայի նման սիրելի և քնքուշ կդարձներ Մաննիկը, և Միհրանը կմտածեր, որ պարտական էր անոր ընծայել օգնություն և պաշտպանություն:
Մարիան կպատմեր, որ ինքն ալ Բարունակի հետ եկեր
էր միտինգին և հերթի կսպասեին, բայց իրենք մուտքի դռան
մոտ էին, երբ խառնակությունը սկսեր էր, անոնք թև֊թևի
անջատվեր էին ամբոխեն, և նույնիսկ Բարունակը նրբամտություն
ունեցեր էր դիմելու ոստիկանի մը:
— Մենք պարզ անցորդներ ենք, ըսավ Բարունակը,–
շարունակեց Մարիան,— կուզենք տուն երթալ: Ոստիկանը
կարծես հոտ առավ, որ Բարունակը բուրժուայի տղա է, մեզ
ընկերացավ, անցուց բազմաթիվ ոստիկանական շղթաներե
և մեզ թողուց Արբուսի փողոցին վրա: «Այժմ ուղիղ տուն գանցեք,
— ըսավ ան,— փողոցը ապահով չէ»: Բայց մենք, փոխանակ
տուն երթալու, Կլոզըրի եկանք և ի՜նչ տեսանք…
Պատշգամբին բոլոր աթոռները օղին մեջ էին, մարդիկ՝
կատաղած, իրարու գլխի կնետեին ինչ որ գտնային ձեռքի
տակ, իսկ սրճարանի դռները փակ էին: Վերջապես, Բարունակը
բանալ տվավ ետևի դռներեն մեկը, և ներս սպրդեցանք:
Սրճարանին մեջ ասեղ ձգելու տեղ չի կար, և ամենքը ոտքի
կանգնած, կսպասեին ահեղ դեպքերու: Դուրսը… գիտես
արդեն, քանի որ հոն էիր… Բայց սա ի՞նչ է,– ըսավ հանկարծ
Մարիան ետև դառնալով և շուրջ բոլորը նայելով:
Ոստիկանները, թեև բավական հեռուեն, կարծես շուրջպար
էին կազմեր։
- Ուռկան նետեր են,— ըսավ Բարունակը ռնգային ձայնով: