Էջ:Barpa Khachik.djvu/357

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ներու մեջ, որոնք բացված էին օտարազգի հարուստ հաճախորդներ ունեցող պալատ-հյուրանոցներու մոտ։


Եվ Վիկտորյան, գիշեր–ցորեկ աշխատելով, հազիվ թե շաբաթական հարյուր ֆրանկ կշահեր։


— Դուն հոգդ մ՝ընե՛ր,— կըսեր ան Բարպային,— երբ Փարիզ էրթանք, այնտեղ ավելի ժամանակ կունենամ և ավելի կվաստակիմ։ Նախ որ՝ մեկ սենյակի մը գործը քիչ կըլլա, հետո՝ մթերքները ավելի աժան կգնենք և վերջապես՝ Փարիզ է, ավելի շահավոր գործերու ետևե կըլլամ։ Բայց հոկտեմբերի այդ առավոտուն կյանքը բացառապես դժվար կթվեր Բարպային։ Անիկա խոժոռած ճակատով եկավ խոհանոցի սեղանին առաջ կաթով սուրճը խմելու, մինչ Վիկտորյան, ըստ սովորության, կջանար հավատք ներշնչել Բարպային։


Բարպա՛,- ըսավ ան,— Բրոկա փողոցին վարձքը այս տունին վարձքին մեկ քառորդը անգամ չէ։ Երկար ատեն հագուստի ծախք ընելու պետք չունինք, իսկ մեր երկուքին կերածը ի՞նչ պիտի ըլլա… կաշխատինք, կապրինք, մինչև որ չոճուխներեն աղվոր լուր մը գա մեզի…


Վիկտորյան, այդ բոլորը ըսելով Բարպային, կծածկեր, սակայն, որ տրիկոտաժը վատառողջ աշխատանք էր, մանավանդ իրեն համար։ Բուրգի թելի փոշին կգրգռեր կոկորդը և շնչառության գործարանները։ Վիկտորյան օրեօր դժվար կշնչեր։ Գիշերները հարկադրված էր ան այնքան բարձ դիզել,– որ իրեն հնարավոր ըլլար անկողնին մեջ գրեթե նստած քնելու։ Երբ Բարպան կանդրադառնար այդ բանին, Վիկտորյան կըսեր, կարծես զվարճանալով.


— Զարմանալի է, քանի տարիքս կառնեմ կոր, այնքան կուզեմ կոր բարձր դնել գլուխս։


Իսկ երբ Բարպան մտահոգ կըլլար Վիկտորյային հազին համարի անիկա կըսեր.


— Հարբուխ ունեի, հազս վրաս մնաց, այս իրիկուն տաք բան մը կխմեմ։


Բայց Միհրանը որոշակի կտեսներ թե՛ Վիկտորյայի առողջական մտահոգիչ վիճակը և թե՛ կնոջ աշխատանքով ապրելու անհնարությունը, և սիրտը կճնշվեր, մտածելով, որ