ենթարկվեցա անոր ազդեցության, բայց այժմ որոշակի կհասկնամ, որ Բարունակը արժանի չէ որևէ կարգի հետաքրքրության։
Միհրանը ձեռքով տարտամ շարժում մը ըրավ։
- Չէ՛, ես կուզեմ ընկերաբար քեզ տեղեկացնել,– պնդեց
Մարիան,— որ անիկա մտեր էր որոշ խմբավորման
մեջ, որ անջատվեր է հեղափոխական ուսանողներեն, և
այժմ չես կարող երևակայել, թե ինչ զրպարտություններ
կընե իր նախկին ընկերներու հասցեին։
— Այդպես ալ պիտի ըլլար,— ըսավ Միհրանը,— Յորկին
իրավունք ուներ։ Յորկին և Ժանեթը առաջին ակնարկով
հասկցան Բարունակի բուն էությունը։
Դեռ երկար Մարիան և Միհրանը իրարու հետ խոսեցան
ընկերաբար։ Հետո Մարիան որոշեց այդ նույն գիշերը մնալ
Մոն-Պոր, որպեսզի ծնողքը շատ չի տխրին Միհրանի մեկնումով։
Սոլերը, այր ու կին, հարազատ որդու նման կսիրեին
Միհրանը, որ վերշնականապես որոշեր էր վերադառնալ
Փարիզ։
Երկու երիտասարդները հաճույքով բոլորվեցան ընտանեկան
սեղանին շուրջը: Չի վշտացնելու համար ծերունի
ծնողները, անոնք համաձայնեցան ոչինչ չի հայտնել իրենց
խզումի մասին։ Ընթրիքի սեղանը ճոխ էր, և տիկին Սոլը
Միհրանի համար, որպեսզի հետը տանի, պատրաստեր էր
բավական մեծկակ ծրար մը, որու մեջ կային իրեն ձեռքով
պատրաստած կարկանդակներ և մեղրահացեր։
Թե՛ Միհրանը և թե՛ Մարիան ուրախ էին և բարձր տրամադրության
մեջ։ Անոնք մտերմաբար կխոսակցեին իրար
հետ և, կարծես, թեթևցեր էին մեծ բեռե մը։
* * *
Ամսեն ավելի Մոն-Պոր մնալե հետո Միհրանը գիշերով վերադարձեր էր Փարիզ և անմիշապես լծվեր էր կուսակցական աշխատանքի։ Բայց այդ անլեգալ կյանքը և, մյուս կողմանե, նյութական միջոցներե զրկված ըլլալե կհարկադրեին զինքը ընդունիլ ֆրանսիացի ընկերներու հյուրա-