Էջ:Barpa Khachik.djvu/360

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սիրությունը, որոնք արդեն ծանրաբեռնված էին բազմանդամ ընտանիքներով։ Միհրանը ծանրորեն կզգար, որ բեռ է դարձեր անհատ ընկերներու վրա, որոնց կիները երբեմն համախոհ չէին իրենց ամուսիններու հետ։


Մայիսի մեկի օրվան դեպքեն մոտ երկու ամիս հետո Միհրանը Բրոկա փողոցի հասցեով ստացեր էր ծանուցագիր՝ անհապաղ ներկայանալու պրեֆեկտուրայի օտարականներու բաժինը։ Թե՛ Միհրանը և թե՛ ընկերները գիտեին, թե ինչ կնշանակեր այդ հրավերը, անտարակույս զինքը պիտի վտարեին երկրեն։ Իսկ այդ հրավերին չի պատասխանելը ծանր օրինազանցություն էր, որ առիթ կուտար բանտարկության։ Այս պայմաններու մեջ Միհրանի ընկերները մղեր էին զինքը դիմել Կարմիր օգնության, որի միջնորդությամբ դիմում ըրեր էր ստանալու համար խորհրդային անձնագիր։


Բայց մինչև անձնագիր ստանալը պետք էր թաքնվել։ Իրիկուն մը, ժողովե մը հետո, զինագործ բանվոր մը, Պոլ Մարեն, առաջարկեց իր բնակարանը տանիլ Միհրանը։


Պոլ Մարենը իր կնոջը և երեք երեխաներուն հետ կբնակեր Պասկալ փողոցի մեջ, երկու փոքր սենյակե բաղկացած բնակարան մը, ուր առանց Միհրանին ներկայության ալ խճողումը անտանելի էր։ Մարենները մեկ սենյակը հատկացուցին Միհրանին, քանի մը օրվան համար։ Այդ սենյակը լույս և օդ կառներ բակի վրա բացվող պատուհանե մը, որուն արտաքին երեսը միշտ պղտորված էր պարարտ մուրով: Այդ սենյակը տեսակ մը բանտ դարձավ Միհրանին համար, երբ, որոշ ազդարարության համեմատ, հարկադրված եղավ դուրս չի գալ սենյակեն։ Միհրանը ցորեկը փակ կպահեր պատուհանը, որպեսզի դռնապանուհին իրեն չի նշմարե, իսկ գիշերները ստիպված էր մութը մնալ։ Երեխաներեն երկուքը, որ կպառկեին այդտեղ, փոխադրվեր էին իրենց ծնողքի սենյակը, և ամեն օր, դպրոցե վերադարձին, կքսվեր անոնց աղմուկը և մորը ջղագրգիռ ճիչերը, որոնք կվերջանային ծեծերով և երեխաներու լացերով։


Ամեն իրիկուն Պոլ Մարենը գործե վերադարձին կանցներ Միհրանին մոտ և զրույց կընեին, մինչև որ կինը ընթրիքի սեղանը պատրաստեր։ Միհրանը, որ գրպանը մեկ սու