չունինք, պետք ալ չի կա… մեր պատրոնը ազնիվ մարդ է, եթե խնդիր մը ունենանք, բարեկամաբար կկարգադրենք… բայց, ի դեպ…— ըսավ ան,– ո՞վ է ձեզ առաջնորդեր յունիտերներու մոտ, գիտե՞ս, որ անոնք կոմունիստներ են և կապեր ունին Ռուսաստանի կարմիրներու հետ, բոլշևիկներու հետ…
- Ի՞նչ կըլլա, որ կապեր ունին,— ըսավ Բարպան միամտությամբ։
- Ինչ կըլլա՞… մի՞թե չես գիտեր, որ անոնք մեր թշնամիներն
են, քաղաքակրթության թշնամիները, անոնք
մյուզեները կքանդեն, գրադարանները կայրեն և բոլոր թանկագին
բաները կջնջեն, բոլոր կրթություն ստացած մարդիկը
կսպանեն, մեկ խոսքով՝ սարսափելի բաներ կպատմեն
այդ կարմիրներու մասին։
— Այդ բոլորը սուտ Է,— ըսավ Բարպան մեղմությամբ:
Հանրին պահ մը խոհուն մնաց և հետո հարցուց.
- Դուն ինչպե՞ս գիտես, որ սուտ Է…
— Սո՛ւտ Է,— պնդեց Բարպան,— թերթերու հնարածն
Է… գիտեմ, որ սուտ Է, որովհետև…— ան քիչ մը վարանեցավ
և հետո ըսավ…– մեր երկիրն ալ խորհրդայնացած է…
- Ա՜հ, այո՛, Հայաստանը, ճի՞շտ Է, որ միշտ այնտեղ
կոտորած կա…
— Այժմ այդպես բան չի կա,— ըսավ Բարպան,– ընդհակառակը,
ավերված երկիրը կշինեն կոր։
— Վերջին հաշվով…— հարեց Հանրին,— կարող Է պատահիլ,
որ իրականությունը ավելի քու ըսածներուդ համապատասխան
Ըլլա, քան թերթերու գրածներուն… ժուռնալիստներու
արհեստն Է զգայացունց սուտեր հնարել
ամեն օր…
Անոնք կխոսեին և միևնույն ատեն խարտոցով կհղկեին
իրենց ձեռքը եղած առարկաներու վրա մասեր։
- Գալով այստեղի կոմունիստներուն,– ըսավ Բարպան,—
ես շատերը կճանչնամ, ազնիվ և նվիրված մարդիկ
են։
— Օ՜հ, այդ,— ըսավ Հանրին,— կարող Է պատահիլ…
դեմոկրատական երկրի մեջ ենք, կարծիքներու ազատություն