ունինք… ամեն մարդ ազատ Է կարծիքներ ունենալ, չէ՞… մարդս ինչո՞վ կտարբերի անասունեն, անով, որ ամեն բանի մասին կարծիքներ ունի… իսկ եթե ընդուներ ենք, որ մարդս ազատ Է կարծիքներ ունենալու, ուրեմն և տարբերություններ պիտի ըլլան այդ կարծիքներու մեջ, բնական Է, չէ՞…
Երբեմն Հանրին կամ մյուսները կիրակի օրը միասին
անցընելու՝ համար Բարպան տուն կհրավիրեին։ Անոնցմե
մեկը՝ Պոլը, կբնակեր Սենտ֊Անտուանի թաղամասին մեջ
երկու սենյակե բաղկացած բնակարան մը, կնոջը և չորս
տարեկան տղուն հետ։ Տանը մեջ կտիրեր բծախնդիր մաքրություն,
և ամեն ինչ տեղավորված էր իր անկյունին կամ
ծակին մեջ, ինչպես արդուզարդի տուփի մը մեջ տեղավորված
կըլլան զանազան առարկաներ: Պոլի կինը՝ Անտուանեթը,
մաքուր հագված, սև մետաքսե հագուստով, մազերը լավ
հարդարած, դեմքը առանց շպարի, պատկառելի տիկնոջ երեվույթ
ուներ։ Անիկա սիրալիր էր և հյուրասեր, բայց իր խոսքերու
և շարժումներու մեջ կպահեր որոշ չափավորություն
և իր ամուսնույն հետ կվարվեր հարգանքով, ինչպես եթե ան
ալ հյուր ըլլար։ Եթե խոսքը անոր ուղղեր, երբեք անունը չէր
տար, այլ կըսեր «մոն ամի»։
Անոնց երեխան՝ Մարսելը, բարեկիրթ էր և հնազանդ,
հայրը և մայրը մատի շարժումով կամ ակնարկով կղեկավարեին
այդ փոքրիկը, որ սեղանին առաջ կնստեր հանգիստ,
սպասելով, որ ծնողքը իրեն տան սեղանի վրա դրված
ուտելեղեններեն այն՝ ինչ որ իրենք հարմար կհամարեին
երեխային համար, և այն քանակով, որ իրենք կորոշեին։
Բարպան կզարմանար, որ երեխան չէր բողոքեր երբեք,
նույնիսկ փափագ չէր հայտներ։ Անիկա իրեն կհիշեցներ
որոշ մարզանքի ենթարկված անասունները, որ իրենց տիրոջ
մեկ նշանին վրա կպարեն, կպառկին, կկանգնին և մեքենաբար
կկատարեն բոլոր պատվերները։ Բարպան իր սրտի
խորքեն կմեղքնար երեխան և մեծ փափագ կզգար գլխե
հանելու այդ փոքրիկը, զանազան քաղցրեղեններ դնելու
անոր պնակին մեջ կամ թե խաղեր սորվեցնելու, աթոռները
տապալելով և անոնցմով կառք կամ տուն շինելով։ Բայց