քին տակ, լի էին արհավրալի աղերսանքով մը. անիկա հազիվ թե կհամարձակեր ժպտիլ և Միհրանին հետ հանդիպումը—այդ շատ որոշ զգացեր էր Միհրանը — անիկա համարեր էր բացառիկ բախտավորություն:
— Անպատճառ եկո՚ւ, վա՛ղը,— ըսեր էր Մաննիկը,–
մամաս ալ շատ գոհ կըլլա… հոգ չէ… ո՛ր ժամուն, որ քեզ
հարմարի… մենք աոավոտեն մինչև իրիկուն տունն ենք,
կսպասենք քեզի… անպատճա՛ռ, Միհրան, այնքան շատ
բան ունինք քեզի ըսելու…
Եվ անոր ձայնն ալ աղերսական էր, կարծես լալու պատրաստվող
մեկու մը ձայնը, հարվածներ կրած և խոնարհած,կյանքեն
հաղթահարված մեկու մը ձայնը:
Միհրանը հիշեց Մաննիկը, երբ առաջին անգամ տեսավ
Մեծ կղզիի վիլլայի դռան առաջ, սանդուղներուն վրա։ Միհրանը
հստակ կերպով տեսավ ինքզինքը և Բարպան երկաթյա ձողերով
դռան ետև և ճերմակ շունը, որ հանկարծ հարձակեցավ իրենց վյրա,
և Մաննիկի ծիծաղը, որ ժամանակի և տարածության մեջեն
կհասներ իր ականջին նույնքան անգութ, նույնքան անողոք…
Միհրանը մտածեց, որ ամեն ինչ կարող Էր ներել Մաննիկին,
բայց այդ մեկը՝ ոչ։ Անիկա տեսավ այդ օրվա Բարպայի ընկրկումի
շարժումը և անոր անարդար կերպով կրած վիրավորանքը: «Լավ Է,
որ ձիուց իջեր են, և այժմ մայր ու աղջիկ թող հասկնան, թե ինչ Է կյանքը»,
մտածեց Միհրանը:Անոր սրտմտությունը հետզհետե կաճեր. «Ի՜նչ Էին
և ի՜նչ են այդ մարդիկը,— մտածեց անիկա,– ոսկի շապիկ հագած
պուպրիկներ… շապիկը խլեր հաներ են իրենցմե, և մնացեր
Է ոչնչություն…»:
Բայց չէ՞ որ Մաննիկը եղեր էր իր պատանեկան տարիներու սերը.
Միհրանը օրերով, գիշերներով մտածեր էր անոր
մասին, երազեր էր այդ վարդագույն աղջիկը և մտածելով ու
երազելով հուզվեր էր, ստեղծեր էր իրեն համար հոգեկան
կյանք… և այդ զգացումի թափին տակ է, որ Միհրանը՚ չի
կրնալով և չուզելով հաղորդել ուրիշներուն իր զգացածը,
գրեր էր իր առաջին բանաստեղծությունները: