կանգնելու մասին: Պիտի հարատև դարձնել միայն այն տոները, որոնց ենթաշերտում այսօրվա մարդու հոգու հետ խոսող բան կա, և որով մենք կապվում ենք մեր պատմությանը, մեր արմատներին:
Հանրապետական գրադարանը 1925 թվականից կրում է Ալեքսանդր Մյասնիկյանի անունը: 1922 թվականին գրադարանն ուներ 40 հազար միավոր գրքային ֆոնդ: Այժմ գրադարանի գրքերի թիվն անցնում է 7 միլիոնից:
ՀԱՅԵՐԵՆ ՏՊԱԳԻՐ ԳՐՔԵՐԻ ԱՄԵՆԱՀԱՐՈԻՍՏ ԳՐԱՊԱՀՈՑԸ
Երևանի Ալ. Մյասնիկյանի անվան հանրապետական (հանրային) գրադարանը հայերեն տպագիր խոսքի ամենահարուստ գրապահոցն է աշխարհում, հանրապետության խոշորագույն գրադարանը, գրադարանագիտության, մատենագիտության, գրքի պատմության գիտահետազոտական հաստատություն և Հայաստանի գրադարանային ցանցի մեթոդական աշխատանքների ու հանձնարարական մատենագիտության կենտրոն: Հիմնադրվել է Երևանի գավառական ուսումնարանի (1832), հետագայում արական գիմնազիայի (1881) գրադարանների 18 հազար միավոր գրքային ֆոնդերի հիմքի վրա: ՀԽՍՀ Ժողկոմխորհի 1921 թվականի մայիսի 11-ի որոշմամր այդ գրադարանի հիմքի վրա կազմավորվել է հանրապետական (հանրային) գրադարանը, որի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1922 թվականի նոյեմբերի 7-ին:
ՀԱՅԿԱԿԱՆ ԽՐԱՏԱՆԻ
Հայաստանը լոկ բարիք ու հանճարեղ միտք է արտամուծել, բայց ոչ բռնութլուն:
Վարդան Հացունի (բաՆասեր, 170—1944)
Մենք արվեստի ճամփաներով հեռուներ գնալու դեռ շատ տեղեր ունենք:
Սիրարփի Տեր-Ներսեսյան (արվեստաբան, ՀԽՍՀ ԳԱ արտասահմանյաՆ անդամ)
Ահա մենք կուգանք, ուսով հրելով Մեր գավին անիվը դարահոլով:
Ռուբեն Սևակ
ԽՈՋԻՎԱՆՔ
Խորհրդային Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի տեսարժան վայրերից մեկը հայ մշակույթի գործիչներ ի պանթեոնն է: Հնում այն կոչվել է Խոջիվանք: Գտնվում է Թբիլիսիի հյուսիսային մասում՝ Մախաթ սարի ստորո¬