տին: Այդ տեղամասը շատ հին ժամանակներից պատկանել է 17-րդ դարի Վրաց թագավոր Ռոստոմի գանձապետ հայ Աշխարբեկ Բեհբությանի նախնիներին և եղել Բեհբությանների տոհմական գերեզմանատունը: Վրաց Ռոստոմ թագավորը բարձր է գնահատել Աշխարբեկ Բեհրությանի նվիրված և ազնիվ ծառայությունը և նրան կոչել է խոջա Բեհրութ, այսինքն' մեծ Բեհրութ: Վրաց թագավորը հայ արքունականին իրավունք է տվել ընդարձակել իր նախնիների գերեզմանատունը: Աշխարրեկ Բեհրությանը խողովակներով ջուր է բարձրացրել այդ տեղամասը, ծառեր տնկել այնտեղ և 1654 թվականին գերեզմանատանը կառուցել Սուրբ Աստվածածին եկեղեցին, որին ժողովուրդը տվել է Խոջի վանք, այսինքն՝ խոջա Բեհբութի շինած վանք անունը: Խոջի վանք, խոջի վանք ասելով՝ հետագայում ամբողջ գերեզմանատունը կոչվեց Խոջիվանք:
1930-ական թվականներին Խոջիվանքի գերեզմանատունը փակվեց, 1938 թվականից այն կոչվեց Բարեկամության այգի: 1962 թվականի մարտի 17-ից կոչվում է Հայ մշակույթի գործիչների պանթեոն: Այստեղ են թաղված հայ մշակույթի 34 գործիչներ: Նրանց թվում են.
Ախվերդյան Գևորգ Ախվերդիի (1818—1861 ), բանասեր, բժիշկ, տնտեսագետ, հասարակական գործիչ, Սայաթ-Նովայի երգերի հայտնաբերողն ու հրատարակողը:
Աղայան Ղազարոս Ստեփանոսի (1840—1911 ), բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս, մանկավարժ:
Արծրունի Գրիգոր Երեմիայի (1845—1892), հրապարակախոս, քննադատ, գրական-հասարակական գործիչ, «Մշակ» թերթի խմբագիր: Եկմալյան Մակար Գրիգորի (1856—1905), կոմպոզիտոր, խմբավար, մանկավարժ:
Երիցյան Ալեքսանդր Դավթի (1841 —1902), պատմաբան, հնագետ:
Թումանյան Հովհաննես Թադևոսի (1869—1923), բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, գրական-հասարակական գործիչ: Խոջաբեկյան Վանո Գևորգի (1875—1922), նկարիչ:
Ծատուրյան Ալեքսանդր Հովսեփի (1865—1917), բանաստեղծ, թարգմանիչ: Ծերենց (Հովսեփ Շիշմանյան, 1822—1888), արձակագիր, հրապարակախոս: Հակոբյան Հակոբ Մնացականի
(1866—1937), բանաստեղծ:
Հովնաթանյան Մկրտում (1779—1845/ 46), նկարիչ Հովնաթանյան տոհմից:
Մայսուրյան (Փուղինյան) Օլգա Միքայելի (1871 —1931), դերասանուհի