Jump to content

Էջ:Calendar Hanragitak (Հանրագիտակ օրացույց).djvu/136

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ճարը կառուցվել է տարբեր որակի և երանգի (դարչնագույն, բաց մոխրագույնից մինչև սև) տուֆից:

1905 թվականին Թորոս Թորամանյանը ստեղծեց Ջվարթնոցի գիտական վերակազմությունը: Ըստ պահպանված հատակաձևի և այդ վերակազմության, կառույցի ծավալատարածական հորինվածքի կորիզը քառակոնքն է, որը ցածում շրջապատված է երկհարկ պարարկյալ սրահով, իսկ վերևոււք կիպ պարփակված գլանային պատով:

Զվարթնոցը արտաքուստ եռաստիճան, հետզհետե նվազող տրամագծերով երեք գլանային ծավալների ներդաշնակ ամբողջություն կազմող կենտրոնակազմ գմբեթավոր հորինվածք է: Ծավալները ռիթմիկորեն ներդաշնակվում են կղմինդրյա լանջային տանիքներով և գմբեթի սրածայր վեղարով, որոնց ստորին եզրերը հանգում են զամբյուղակազմ, բեկվածքավոր, զարդաքանդակ գոտիներից բաղկացած հորիզոնադիր քիվապսակներից: Տաճարն ունեցել է 5 մուտք, ստորին և միջին աստիճանները 32, վերինը գմբեթի թմբուկը, 16 նիստանի են: ձույգ որմնասյուներից և նրանց կապող բեկվածքավոր որմնակամարներից կազմված խորանաշարից վեր, մինչև հարկաբաժան գոտին, ամբողջ պարագծով ընթանում է խաղողի որթ և նոնազարդ ճյուղեր բովանդակող զարդաքանդակ գոտին: Որմնակամարների հանդիպման անկյուններում քանդակված են կառուցմանը ժամանակակից հոգևոր և աշխարհիկ 32 բարձրաքանդակներ (պահպանվել են 9-ը): Նույն անկյուններից վեր, մեծ ելուստով քանդակված են մեկական մեծաչափ, գնդաձև նուռ: Անկասկած տաճարի հարավային մասում տեղադրված է եղել արևային բոլորակ ժամացույցը:

Ջվարթնոցի կերպարը մտահղացված է որպես մի ամբողջական կոթող-հուշարձան, որը, լինելով որոշակի ֆունկցիայով շենք տաճար, ամփոփելով Գրիգոր Լուսավորչի մասունքները, պետք է կրեր իր ժամանակի գաղափարախոսության բուն խորհըրդանշանը խաչը: Սիմետրիայի ուղղահայաց առանցքով զարգացող ծավալի ռիթմական կարգը ստեղծում է կերպարի դինամիկ վերսլացություն: Տաճարի ներսում թռիչքի պատրաստված թևատարած արծիվները, լուսավոր պարարկյալ սրահի որմնազարդի ռիթմը, խոյազարդ խոյակներով սյունակազմ խորանների պարը, մույթերի սլացքը, բարձրադիր լուսաողող գմբեթը ողջ դեկորի հետ մեկտեղ պետք է ստեղծեին նույն վերսլացությունը:

Թորոս Թորամանյանի վերա-