Jump to content

Էջ:Calendar Hanragitak (Հանրագիտակ օրացույց).djvu/137

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կազմության ստույգությունը ապացուցվեց 1906 թվականին՝ Զվարթնոցի օրինակով, ըստ Ասողիկ պատմիչի, 11-րդ դարի սկզբին Անի ում կառուցված Գագկաշեն Գրիգոր Լուսավորչի տաճարի պեղումներից հայտնաբերված մանրակերտով (առարկայական մյուս ապացույցը Փարիզի Սեն Շապել եկեղեցու, 1243—48, որմնաքանդակներն են):

Զվարթնոցը հայկական շինարվեստի, քւսնդակագործության, դեկորատիվ արվեստի յուրօրինակ հւսնրագումարն էր, հայաստանի քաղաքակրթական ընդհանուր զարգացման արգասիքը: 1937 թվականին Զվարթնոցի ավերակներից ոչ հեռու կաոուցվել է փոքրիկ թանգարան, ուր ցուցադրվում են պեղված նյութերը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային մշակույթի և բնության ժառանգության պահպանության մասին» ընդունած կոնվենցիայով կազմվել է պատմաճարտարապետական և բնության հուշարձանների տեղեկատու՝ «Համաշխարհային ժառանգության ցուցակ», որի մեջ 1989 թվականին ԽՍՀԱ-ից (ուր կա 200 հազարից ավելի հուշսւրձան) ընդգրկվել է 18 հուշարձան: Այդ 18-ի մեջ Հայաստանից մտել է մեկ հուշարձան՝ Զվարթնոցը: Այսպիսով, հայ ժողովրդի պատմության և մշակույթի հուշարձանների բոլոր պետական ցուցակներում № 1 թվակիրն է հայ ճարտարվեստի հանճարեղ ստեղծագործություն Զվարթնոց տաճարը:

ՀԱՅԵՐԵՆ ԱՈԱՋԻՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆԸ

Հայերեն առաջին պարբերականը «Ազդարար» ամսագիրն է, որ հրատարակվել է Մադրասում (Հնդկաստան), 1794—1796 թվականներին: Ընդամէնը լույս է տեսել 18 համար: Խմբագրել և իր հիմնած տպարանում գրաբարով, մասամբ էլ հնդկահայ և Նոր Ջուղայի բարբառներով տպագրել է Հարություն Շմավոնյանը:

1994 թվականին լրանում է հայ առաջին պարբերականի՝ «Ազդարարի» առաջին համարի լույսընծայման 200-ամյակը: