ՓԵՏՐՎԱՐ
ԵՐԿՈԻՇԱԲԹԻ 5 12 19 26
ԵՐԵՔՇԱԲԹԻ 6 13 20 27
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ 7 14 21 28
ՀԻՆԳՇԱԲԹԻ 1 8 15 22
ՈԻՐԲԱԹ 2 9 16 23
ՇԱԲԱԹ 3 10 17 24
ԿԻՐԱԿԻ 4 11 18 25
Հանրագիտարանը արդեն ավելի քան մի դարուց ի վեր ճանաչված է իբրև անհրաժեշտություն, թե ինտելիգենտ մասսայի և թե նույնիսկ գիտնականների համար:Մարդ ամեն քայլափոխում հանդիպում է հարցերի ու անունների, որոնց մասին տեղեկություն որոնելը հանրագիտարանից դուրս մեծ մասամբ ապարդյուն է անցնում, որովհետև գործնականապես անհնարին է ամեն խընդրի մասին դիմել բազմաթիվ աղբյուրների և մանավանդ հատ-հատ տեղեկությունները ի մի ժողովել՝ մի ամբողջություն դուրս բերելու համար: Ահա թե ինչու լավ կազմված հանրագիտարանը մի նշանավոր գործիք է նաև գրական ու գիտական հառաջադիմության համար, որպես և զորավոր գործոն է լուսավորություն տարածելու համար՝ ամեն տեսակետից: Մի հայոց հանրագիտարան, թեև լինի նա հայոց լեզվով, անհրաժեշտ ու օգտակար է ոչ միայն հայերի, այլև դա մի գանձ է բոլոր ազգերի համար:
ՄՇԱԿՈՒՅԹԱՅԻՆ ԳՈՐԾՉԻ ՊԱՏՎԻՐԱՆՆ ԻՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Իբր հայ, կուզեմ, որ բոլոր ազգակիցներս ամուսնանան և զավակներու ու թոռներու տեր ըլլան,զի համոզված եմ, թե ստվարաթիվ ցեղերը միայն ապագա ունին մեր հողագնդին վրա: