նշում, որ պարսիկները հասել են այնտեղ: Մինչդեռ հայտնի է, ասում է գերմանացի արևելագետը, որ պարսիկները Բյութանիա են հասել 629 թվականին: Եվ ահա, քնագրահամեմատական հետազոտություններ կատարելով, Ալբերտ Մուշեղյանը հերքեց Ա. Գուտշմիդի տեսակետը: Մուշեղյանը բյուզանդական ժամանակակիր Հովհաննես Մաղալայի (մոտ 459—578) մի գործում գտավ, որ պարսիկները Բյութանիա են մտել Խորենացու նշած ժամանակներում: Բանն այն է, որ դա ոչ թե Կոստանդնուպոլսի մոտ եղած Բյութանիան է, այլ նույնանուն մի քաղաք՝ Միջերկրականի ափին: Հետագայում Ա. Մուշեղյանը աղբյուրագիտական պրպտումների հիման վրա հիմնովին հերքեց <<կեղծ Մովսես Խորենացու» լեգենդը և Թումանովի ու Թոմսոնի ամենավերջին փաստարկումները, որոնք հայ ամենամեծ պատմիչին ներկայացնում են իրրև 8-րդ դարում ապրած հեղինակ:
Այն ամենն, ինչ անում է Ալբերտ Մուշեղյանը, ապշեցնող է, որ քիչ է սխրագործություն անվանելը: Նա այդ բոլորը կատարում է իր արտասովոր հիշողության, մտապահության շնորհիվ: Իր գիտական հետախուզումները նա կատարում է կնոջ՝ Ռիմա Մուշեղյանի օգնությամր: Կինը կարգում է, Մուշեղյանը մտապահում է:
ԱՄԱՆՈՐՅԱ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՂԹԱՆՔՆԵՐ
Թող Նոր տարին աշխարհի բոլոր մարդկանց համար առավել խաղաղավետ, հացառատ ու երջանկաբեր լինի, քան անցած, նախանցյալ և նախորդ բոլոր տարիներին:
Թող Նոր տարում խաղաղության մեջ պայթեն ու ճայթեն բոլոր բողբոջները՝ և նուռի կարմիր, մ խնդությունը մարդկային հոգու, և հիացք ու զարմանք պատճառող ամեն տեսակ շնորհք ու տաղանդ:
Թող տարին բոլոր խաղաղավետ լինի, մեր խոփը սուր մնա, և ոչ մի ակոս խոպան չդառնա:
Թող ամենալավն ու խաղաղավետը լինեն Նոր տարվա առաջին օրը, հաջորդ օրը և մնացած բոլոր օրերը:
Մաղթենք, որ խաղաղավետ ու աներկրաշարժ լինի այս Ամանորը, և մարդը ցնցվի միայն բարի խոսքի առատությունից:
Ամանոր, խաղաղությամբ մտիր մեր հարկերի տակ, թող մարդը բնավեր չդառնա, ոչ էլ ողբ ու լաց լինի անժամանակ կորստի համար:
Մաղթենք, որ Նոր տարին երիցս խաղաղավետ, խաղողավետ ու ցորենավետ լինի: