Jump to content

Էջ:Calendar Hanragitak (Հանրագիտակ օրացույց).djvu/147

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թող Ամանորն անչափ խաղաղ լինի, իսկ անձրևներն ու արևի շողարձակումները՝ չափավոր:

Մաղթենք, որ Նոր տարին խաղաղաշատ, ծննդաշատ և ցորենաշատ լինի:

Ամանոր, խաղաղությամբ ու բարությսւմբ լցրու ամենքի Արտերը: Բարությունից մարդու աչքին աշխարեր հազար անգամ մեծ է երևում, ունեցածը՝ հազարապատիկ շատ:

Մաղթենք, որ Նոր տարում տունդ խաղաղ լինի, հացդ սպիտակ, խոսքդ՝ լիքը:

Թող Նոր տարին աշխարհը խաղաղության մեջ պահի, փակի երաշտի ու մորեխի և չարիք ու արհավիրք բերող բոլոր ուժերի ճամփան:

Մաղթենք, որ Ամանորը խաղաղառատ, բերքառատ և լուսառատ լինի և անկատար չթողնի ոչ մեկի բարի ցանկությունը:

Նոր տարի, գալդ բարի, խաղաղալից ու պտղալից լինի:

Եվ մարդն ասաց Նոր տարուն. «Եկ, լուլս ու խաղաղույւուն թափիր իմ երդիկից, մնացածը ինքս կանեմ՝ աշխարհը պահելով առատության մեջ»:

Հայրս դիմել է Ամանորին ու ասել. «Դու խաղաղութլամբ լցրու աշխարհը, ես' բերք ու բարիքով»: Ես կրկնում եմ հորս խոսքերն ու ասում՝ եղիցի:

Հայոց անվանադիր ու հզոր նախնի Հայկն ասել է. «Թող խաղաղությունը, ազատությունն ու բարեկամությունն իշխեն աշխարհի արևելքում ու արևմուտքում, հյուսիսում ու հարավում: Եվ թող տարվա ոչ մի օր աշխար հում գուժկան չերևա»: Ահա չորսուկես հազարամյակ է, ինչ Հայկի զարմ որդիները կրկնում են այդ խոսքը:

Մաղթում եմ, որ ամբողջ տարին մի ցերեկվա պես անցնի, բայց խաղաղ, առանց ամպրոպի ու կարկտի, առանց ջրհեղեղի ու հրդեհի անցնեն առավոտը, կեսօրն ու երեկոն:

Ամանոր, թող խաղաղությամբ անցնեն մարդկային կյանքի բոլոր օրերը: Այնպես արա, որ ոչ պատանին շտապի տարեց դառնալ, ոչ էլ տարեցը չորս ոտք արած ժամանակից շուտ հևասպառ դառնա ծերության լանջերին:

Ամանոր, խաղաղության մեջ պահիր եզրերն ու միջնաշխարհը: Իմ ամբարներն ու մառանը լցրու մի քիչ պակաս, հարևանիս՝ երկու անգամ շատ, հեռավոր հարևանիս՝ երեք անգամ շատ: Եվ ես նրանց չափ հարուստ կլինեմ:

Ամանոր, ամեն ինչը նոր, խաղաղությունը, սերն ու բարեկա-