Այս էջը սրբագրված է
առաջ պիտի հին ափին թողնի ոխը, չարակամությունը և կռվարար ոգին: Այդ ամենը շալակին պահող մարդու համար Նոր տարի չկա:
Շնորհավոր լինի քո Նոր տարին, բարեկամ: Խաղաղ և Նոր տարվա առաջին օրվա պես ուրախ անցնեն կյանքիդ բոլոր օրերը:
Նոր տարում մի խոսիր ոչ քո, ոչ էլ ուրիշի տարիքի մասին:
Նոր տարին ջահելություն է և ջահելի պես պիտի անփույթ լինել գլորած տարիների հանդեպ:
Ծույլ ու անբան մարդու համար Նոր տարին ավելորդ կանգառ է:
Բարի խոսքով պիտի սկսել Նոր տարին, որպեսգի բոլոր շարունակությունները բարի լինեն:
Հայրենի հողի վրա Նոր տարին Նոր տարի է, օտարութրսն մեջ՝ պատրանք: