մությունը՝ հնամյա ու խոր:
Մաղթենք, որ խաղաղ լինի Նոր տարին: Խաղաղությունը կարող է տիեզերքը պռնկեպռունկ լցնել առատությամբ:
Թող խաղաղ լինի Նոր տարին, խոսքով վարեն աշխարհի գործերը, և ամեն տեսակ բերք ու բարիք իր տիրոջը մնա:
Նոր տարին խաղաղություն է, խաղաղությունը՝ Նոր տարի:
Նոր տարին մարդուն դարձնում է առավել խաղաղասեր, առույգ, մարդամոտ ու երազկոտ: Մաղթենք, որ նա այդպիսին մնա մինչև տարեվերջ և հաջորդ բոլոր տարիներին:
Եթե ուզում ես խաղաղ, արդյունավետ ու իմաստավորված անցկացնել կյանքդ՝ գինի և օշարակ խմիր միայն Նոր տարվա առաջին և երկրորդ օրը, մնացած օրերը բավարարվիր օշարակով:
Նոր տարվա խաղաղաշունչ շնորհավորանքը լսում են նաև նախնյաց ոգիները: Մեր ձայնը նրանց չի հասնի, եթե մենք մայրենի լեզվով չմաղթենք Նոր տարվա գալուստը:
Նոր տարին մտնում է յուրաքանչյուրիս հարկի տակ և դառնում հայրենյաց պատմության մի ծալքը: Հետնորդներին երեվում են միայն խաղաղաշեն ու հայրենաշեն ծալքերը:
Տիեզերքը մեծ է, բայց Նոր տարին ու տիեզերական խաղաղությունն սկսվում են մարդուց:
Աշխարհում ամենասեղմ, սրտահաճ ու խաղաղաշունչ խոսքը պարտավոր են ասել գրողներն ու Նոր տարվա գալուստը մաղթող տանտերերը: Երիցս շնորհավոր լինի կարճ ու իմաստավորված խոսողի Նոր տարին:
Ամանոր, խաղաղության մեջ պահիր 11 համայն աշխարհը, և առանձին-առանձին ամեն տուն: Եվ թող ծիծաղն անպակաս լինի ամենքի դեմքից:
Զարմդ հայկյան, շնորհավորիր նաև նրանց Նոր տարին, ովքեր հայերեն են խոսում, բայց ճակատագրի քմահաճ խազով բեկվել են հայրենի հողից և ապրում են այս աշխար հի մոտ ու հեռավոր անկյուններում: Խաղաղություն և տունդարձ մաղթիր նրանց:
Ամանոր, տարին կլոր խաղաղ պահիր, մեր տուն ու տեղը՝ շեն ու առատ:
է՜յ, խմուկ մարդ, երրորդ բաժակը թափիր դուրս՝ հաշվելով, թե դա էլ Նոր տարվա բաժինն է: Դրանով խաղաղ կլինի և քո, և բարեկամներիդ Նոր տարին: Յուրաքանչյուր մարդ մի քայլ է անում հին ու նոր տարվա սահմանագլխին: Բայց քայլ գցելուց