յության զանգվածային կոտորածը, որը շարունակվեց մի քանի տարի: Հայերի ցեղասպանությունը կազմակերպել են թուրքական կառավարողները՝ կայզերական Գերմանիայի աջակցությամբ և արևմտյան տերությունների թողտվությամբ: Թուրք բռնակալները, հրով ու սրով նվաճելով Արևմտյան Հայաստանը, հայերի նկատմամբ սկզբից ևեթ վարել են պետական քաղաքականության աստիճանի բարձրացրած բարբարոսական գիծ: Դավանելով պանթյուրքիզմի ու պանիսլամիզմի հետադիմական գաղափարախոսություն՝ թուրք իշխողները ձգտում էին ոչ միայն պահպանել Օսմանյան կայսրությունը և բռնությամբ ոչնչացնել կամ ձուլել-թուրքացնել հպատակ ժողովուրդներին, այլև ստեղծել համաթուրանական տերություն, որի մեջ կմտնեին բոլոր մահմեդականները: 1894—1896-ին Թուրքիայում կազմակերպվեց ավելի քան 300 հազար հայերի կոտորածը: 1909 թվականին Ադանայում և նրա շրջակայքում սպանվեցին 30 հազար հայեր: Առաջին համաշխարհային պատերազմը արձակեց թուրք բարբարոսների ձեռքերը: 1915 թվականի թուրքական կառավարության հրահանգներից մեկում (որն ուղղված էր նահանգապետներին) գրված է. «Թեև հայկական տարրի ոչնչացման հարցը... վաղուց էր վճռված, հանգամանքները թույլ չեն տվել իրականացնել այդ սրբազան գործը: Ներկայումս, երբ բոլոր խոչընդոտները վերացված են և վրա է հասել մեր հայրենիքը այդ վտանգավոր տարրից ազատելու ժամանակը, հաստատակամորեն հանձնարարվում է չենթարկվել խղճի խայթին՝ նրանց թշվառ դրությունը տեսնելով, այլ ոչնչացնել բոլորին և ամեն կերպ ձգտել վերացնելու «Հայաստան» իսկ անունը Թուրքիայում: Հ_ետեվեցեք, որպեսզի այդ խնդրի կատարումը վստահվի հայրենասերների ու հուսալի մարդկանց»: Երիտթուրքերի հայաջինջ քաղաքականությունը բռնակալական Թուրքիայի մշտապես իրականացվող հայահալած գծի անմիջական ու կատաղի շարունակությունն էր: Այդ քաղաքականության հիմքում դրված էին այսպես կոչված շարժառիթ — «պատճառներ», յուրատեսակ տնտեսական ու քաղաքական նկատառումներ: Թուրք բռնակալ կառավարողները չէին հանդուժում, որ Օսմանյան կայսրությունում, ինչպես նշել է Ֆ. էնգելսը, հպատակ քրիստոնյա ժողովուրդները, այդ թվում նաև հայերը, հանդիսանում էին քաղաքակրթության, տնտեսական ու մշակութային առաջընթացի կրողները, որ նրանք չէին հաշտվում իրենց անլուր ճնշման հետ
Էջ:Calendar Hanragitak (Հանրագիտակ օրացույց).djvu/31
Արտաքին տեսք