Jump to content

Էջ:Calendar Hanragitak (Հանրագիտակ օրացույց).djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և մղում էին ազատագրական պայքար, որ քրիստոնյա հայերը «սեպի» նման խրվել են այսպես կոչված «իսլամական համատարած գոտու» մեջ, ունեն ռուսական կողմնորոշում և խանգարում են իրենց համաթուրանական նկըրտումների իրականացմանը, որ

Կոմիտաս. Պարույր Սևակի զանգակատուն» պոեմի համար Գրրիգոր Խանշյանի նկարազարդումներից

Հայկական հարցը դարձել է Արեվելյան հարցի բաղկացուցիչ մասը և միջազգային դիվանագիտության առարկա:

Երիտթուրքերի պարագլուխներն ու մյուս գործիչները, ահաբեկված ռուսների առաջխաղացումից և Անգլիայի ու Ֆրանսիայի հարձակումից, 1915 թվականի սկզբին գումարեցին գաղտնի խորհրդակցություն, որտեղ հատկապես քննարկեցին հայերի ոչնչացման հարցը: Խորհրդակցության ղեկավար, Թուրքիայի ներքին գործերի մինիստր Թալեաթ փաշան կատաղի ատելությամբ ազդարարեց, որ «պետք է մաքրել հայերի հաշիվը» և խոստացավ դրա համար ոչինչ չխնայել: 1915 թվականի ապրիլի 15-ին Թալեաթի, էնվեր փաշայի ու Նազըմի ստորագրությամբ տեղական իշխանություններին է ուղարկվում հայերի համատարած բռնագաղթի ու ջարդերի կազմակերպման հրաման, որտեղ նշված էր. «Իսլամ և թուրք ժողովուրդը ներկայացնող կառավարությունը և «Միություն և առաջադիմություն» կոմիտեն, միացած ուժերով, ինչ որ ալ պատահի, որևէ հաշտության սեղանի վրա, որևէ ձևով հայկական հարցի մը դրվելը կանխելու համար, օգտվելով պատերազմի մեզ բերած սա անկախութենեն, որոշեցինք վերջնական հաշվեհարդարի ենթարկել զայն, բնաջնջելով անհարազատ այդ տարրը, քշելով զանոնք դեպի Արաբիո անապատները, համաձայն տրված մեր գաղտնի հրահանգին... Արդ, կառավարությունն ու Իթթիհաթի մեծ կոմիտեն կոչ կընենք ձեզ և ձեր հայրենասիրության և կհրամայենք, որ ձեր բոլոր տրամադրելի ուժերով աջակցեք «Միության և առաջադիմության» տեղական մարմիններու, որոնք 24 ապրիլի արևածագեն սկսյալ, գաղտնի ծրագրի մը համաձայն, գործադրության պիտի դնեն այս հրամանը: Որևէ պաշտոնատար ու անհատ, որ կհակառակի այս սրբազան ու հայրենասիրական գործին ու չի տրամադրվիր իրեն հանձնված