պարտականության և որևէ ձևով այս կամ այն հայը պաշտպանելու կամ պահելու փորձ կընե, հայրենիքին և կրոնքին թշնամի կնըկատվի և ըստ այնմ ալ կպատըժվի»:
Մահաբեր պահը 1915 թվականի ապրիլի 24-ն էր, երթ բանտ նետվեց հայ մտավորականների առաջին խումբը: Այնուհետև շարունակվեցին ձերբակալությունները: Կարճ ժամանակում բանտարկյալների թիվը հասավ շուրջ 800 հոգու, որոնց մեջ կային գրողներ, գիտնականներ, արվեստագետներ, մանկավարժներ, հրապարակախոսներ, դերասաններ, բժիշկներ, հոգևորականներ, հասարակական գործիչներ, այդ թվում՝ թուրքական մեջլիսի հայ երեսփոխաններ: Նրանց բոլորին քշեցին Անատոլիայի խորքերը և գազանաբար սպանեցին: զոհվածների մեջ էին Գրիգոր Զոհրապը, Սիամանթոն, Դանիել Վարուժանը, Ռուբեն Սևակը, Ռուբեն Զարդարյանը, Երուխանը, Հովհաննես Թլկատինցին, Արտաշես Հարությունյանը, Տիգրան Չյոկյուրյանը:
Մեծ ոճիրը իր գագաթնակետին հասավ արևմտահայության զանգվածային տեղահանությամբ ու կոտորածով: Այդպես վարվեցին Թուրքիայի բոլոր հայկական նահանգներում ու հայաբնակ վայրերում: Թալեաթ փաշան 1915-ի սեպտեմբերի 9-ին կարգադրել էր. «Թուրքական հողի վրա հայերի ապրելու և աշխատելու իրավունքը լիովին վերացված է: Դրան համապատասխան կառավարությունն իր վրա է վերցնում ամբողջ պատասխանատվությունը և հրամայում է չխնայել նույնիսկ օրորոցի մանուկներին»: Հայերի բնաջնջումը տեղի ունեցավ ամենաբազմազան ու բիրտ եղանակներով: Պատերազմն անակնկալի բերեց արևմտահայությանը, նա պատրաստ չէր ինքնապաշտպանության: Այնուամենայնիվ, նա չէր կարող անմռունչ տանել թուրքական վայրագությունները և, որտեղ հնարավոր էր, դիմեց անձնվեր գոյամարտի: Այդպիսի կռիվներ տեղի ունեցան Վանի նահանգի մի քանի վայրերուն Շատախում, Հայոց ձորում, Արճեշում, Թիմարում և այլուր: Առավել նշանավոր էր Վանի ին բնապաշտպանությունը, որը տևեց 1915 թվականի ապրիլի 7-ից մինչև մայիսի 6-ը: Դյուցազնական էին Մուշի, Սասունի, Շապին Գարահիսարի, Մուսա լեռան, Ուրֆայի հերոսամարտերը:
Թուրքական բռնակալության ցեղասպանության քաղաքականությունն ընդգրկեց Օսմանյան կայսրության բոլոր հայաբնակ վայրերը: Հայերի բնաջնջումը իրականացվեց թե՜ տեղերում, թե՜ բռնագաղթի ճանապարհներին և թե աքսորավայրերում՝ Միջագետքի