նալիորեն ճիշտ է արտացոլում բնագրի միտքն ու ոգին: Այդ պատճառով էլ ֆրանսիացի նշանավոր գիտնական Լա Կրոզը Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը համարել է թագուհի բոլոր թարգմանությունների մեջ: Իսկ ռումինացի նշանավոր բանասեր Նիկոլա Յորգան գրել է. «Աստվածաշնչի Ձեր թարգմանությունը ասկե 15 դար առաջ մեկն է ամենեն մեծ հոգեկան հաղթանակներեն, զորս երբևիցե ժողովուրդ մը կրնա տարած ըլլար պատմության մեջ»:
Մաշտոցյան աբուբենով միայն Աստվածաշունչը չէ, որ թարգմանվեց: Հին աշխարհի նշանավոր հեղինակների շատ գործեր էլ թարգմանվեցին հայերեն: Այժմ համաշխարհային մշակույթի մի շարք երկեր, որոնց բնագրերը կորել են, պահպանվել են միայն հայերեն թարգմանությամթ: Մաշտոցյան այբուբենով ստեղծվեց նաև ինքնուրույն հայկական գրականություն ու գիտություն: Հայ գրավոր խոսքի համամարդկային արժեքը ավելի դիպուկ է բնորոշել Անտուան Մեյեն. «Երբ կազմավորվել է հայ գրականությունը, ժամանակակից Եվրոպայի մեծ աղգերից ոչ մեկը չկար դեռևս, ոչ Ֆրանսիայի մասին խոսք կար, ոչ էլ Անգլիայի: Հայ ազգային գրական հեղինակություններն այնպիսի հնություն ունեն, որ շատ դարերով գերազանցում են եվրոպական ազգերի մեծամասնության հեղինակություններին: Այն ժամանակ, երբ Ֆրանսիա անունը նույնիսկ գոյություն չուներ, Հայաստանը մեծ դեր է խաղացել պատմության մեջ, այն ժամանակներում, երբ ֆրանսերենը դեռևս չէր տարբերվում լատիներենից, գոյություն ուներ հայերեն կարևոր գրականություն»:
Հազարագանձ հայերենով են գրվել մարդկային մաքի փառահեղ շատ կոթողներ, այդ թվում՝ Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» հանճարեղ երկը, փլիսոփաներ Եղնիկ Կողբացու և Դավիթ Անհաղթի երկերը, գրիգոր Մագիստրոս Պահլավունու նշանավոր «Թղթերը», Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը, Ներսես Շնորհալու, Կոստանդին Երզնկացու, Նահապետ Քուչակի անզուգական թանաստեղծությունները, Միքայել Նալբանդյանի, Մկրտիչ Պեշիկթաշլյանի, Ռափայել Պատկանյանի հուրհրատող տողերը, մեծանուն Րաֆֆու հայրենաշունչ վեպերը, Պետրոս Դուրյանի, Հովհաննես Թումանյանի, Վահան Թեքեյանի, Շիրվանղադեի, Վահան Տերյանի, Միսաք Մեծարենցի, Սիամանթոյի, Դանիել վարուժանի, Դրիգոր Զոհրապի, Արշակ Ձպանյանի, Եղիշե Չարենցի, Ակսել Բակունցի, Դերենիկ Դեմիրճյանի, Ստեփան Զորյանի, Ավետիք Իսահակյանի, Պարույր Սևակի, Հովհաննես