Jump to content

Էջ:Calendar Hanragitak (Հանրագիտակ օրացույց).djvu/38

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Շիրազի գրական գոհարները, մեծ երգիծաբաններ Հակոբ Պարոնյանի և Գրիգոր Օտյանի դասական գործերը:

Ներկայումս մարդկությունը խոսում է երկու հագարից ավելի լեզուներով: հաամարյա չորսից մեկը խոսում է չինարեն: Մեծ թիվեն կազմում անգլերեն, ռուսերէն, իսպաներեն, արաբերեն, ճապոներեն, ֆրանսերեն խոսողները: Կենդանի բոլոր լեզուների մեջ խոսողների քանակով հայոց լեզուն գրավում է 38-րդ տեղը:

Հայերենը Խորհրդային Հայաստանի պետական լեզուն է:

Մաշտոցյան գրի ստեղծումից հետո հայերեն տառերն օգտագործվել են նաև իբրև թվարժեքներ: Այդ տառ-թվերով են ստեղծվել միջնադարյան Հայաստանի ճշգրիտ գիտություններին վերաբերող բոլոր գրքերը: Հայերեն 36 տառերը գրվել են 9-ական տառ պարունակող 4 շարքով, որոնք համապատասխանորեն նշանակում են՝ միավորներ, տասնավորներ, հարյուրավորներ և հազարավորներ:

ա = 1 բ = 2 գ = 3 դ = 4 ե = 5 զ = 6 է = 7 ը = 8 թ = 9 ժ = 10 ի = 20 յ = 30 խ = 40 ծ = 50 կ = 60 հ = 70 ձ = 80 ղ = 90 ճ = 100 մ = 200 յ = 300 ն = 400 շ = 500 ո = 600 չ = 700 պ = 800 ջ = 900 ռ = 1000 ս = 2000 վ = 3000 տ = 4000 ր = 5000 ց = 6000 ւ(ու) = 7000 փ = 8000 ք = 9000

Այս 36 տառերի զուգորդմամբ կարելի է գրել 1-ից մինչև 9999 բոլոր ամբողջ թվերը, օրինակ, ծա = 51, ռջղ = 1990, քջղթ = 9999: Հետագայում հայկական այբուբենում ավելացված о տառը նշանակել է 10000: Մեծ թվերի համար հայերն ունեցել են հատուկ անվանումներ և պայմանանշաններ: Օրինակ, 10000-ը անվանել են բյուր և նշանակել △ որը դրվելով տառթվանշանի վրա, այն մեծացրել է 10000 անգամ: Այսպես՝

ա = 10000, բ = 20000, ժ = 100000, ք = 90000000:


Երբ ես տեսնում եմ աշկարա
գողին
Կյանքին տիրացած՝ փարթամ
ապրելիս...
Իսկ ինձ ասում են՝ շիտակ
ապրողին
Կյանքը մեկի տեղ հազար է
տալիս,
Ծիծաղս է գալիս...


Ալեքսանդր Ծատուրյան