ՄԻ ԴՐՎԱԳ ԱՆԴՐԿՈՎԿԱՍԻ ԺՈՂՈՎՈԻՐԴՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՄՈԻԹՅԱՆ ԳՐԱԿԱՆ ԴՐՍԵՎՈՐՈԻՄՆԵՐԻՑ
1926 թվականի հունվարի 13-ին Թիֆլիսի Ռուսթավելու անվան թատրոնում նշվում էր Գաբրիել Սունդուկյանի ծննդյան 1ՕՕ-ամյակը: Հարություն Սուրխաթյանի և Իոսեբ Գրիշաշվիլու ելույթներից հետո ներկայացվում է «Պեպո»-ի առաջին գործողությունը հայերեն, երկրորդը՝ վրացերէն, երրորդը՝ ադրրեջաներեն և հայերեն: Խաղում էին դերասաններ Վարդուհին, Կոտե Մարջանիշվիլին, Սանդրո Ախմետելին, Վասո Աբաշիձեն, Նիկո Գոցիրիձեն, Միրզա Ալի Արասովը և ուրիշներ:
ԱՍՈՒՅԹՆԵՐ ՀԱՅԵՐԵՆԻ ՄԱՍԻՆ
Լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության ու էության ամենախոշոր փաստը, ինքնուրույնության հանճարի ամենախոշոր դրոշմը պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը, հոգին ու հոգեբանույունը:
... Մեր նախնիները մեզ և աշխարհին փոքր ժառանգություն չեն կտակել: բայց մենք պիտի հասկանանք և հասկանալով չմոռանանք երբեք, որ մեր ժառանգության մեծագույն գանձը մեր լեզուն է: Գալով անհիշելի ժամանակներից, անցնելով բազում դարերի միջով, շփվելով բազում ազգերի լեզուներին' հայոց լեզուն մի յուրատեսակ հանրագիտարան է անհիշելի ժամանակների, բազում դարերի և բազմաթհվ այլ ազգերի: Այսպես զատելով մեր լեզուն միայն մեզ չի պատկանում, այլև աշխարհին. նա միայն մեր սրբությունը չէ, այլև ասունքը հանուր մարդկության... Այդ լեզվի խնամքը, նրա անաղարտությունն ու պաշտպանությունը դրված է մեզ վրա:
Մեր լեզուն մեր խիղճն է դա, Սուրբ հացը մեր սեղանի, Մեր հոգու կանչն է արդար Ու համը մեր բերանի: Մեր լեզուն ծուխն է մեր տան, Մեր կշիռն աշխարհի մեջ, Նա աղն է մեր ինքնության, էության խորհուրդը մեծ: Մեր լեզուն արյունն է մեր, Արյունից ավելի թանկ, Մեր բուրմունքն ու գույնն է մեր Մեր լեզուն մենք ենք ու կանք: Նա պիտի մեր առաջին Ու վերջին սերը լինի, Ի՞նչ ունենք էլ աշխարհում. Որ այսքան մեր լինի: