Jump to content

Էջ:Calendar Hanragitak (Հանրագիտակ օրացույց).djvu/79

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րակ» (Վենետիկ, 1881 ), Մանուել Միրախորյանի «Նկարագրական ուղևորություն ի հայաբնակ գավառս» (ձեռագիր), Հակոբ Ալավերդյանի «Ուլնիա կամ Ջեյթուն. լեռնային ավան ի Կիլիկիա» (Կ. Պոլիս, 1884), Իսահակ Հարությունյանի «Հայոց գիրը» (այս գիրքը շահում է 1888 թվականի համար նախատեսված ամբողջ գումարը 600 ռուբլի), Գարեգին Լևոնյանի «Հայոց պարբերական մամուլը» (Ալեքսանդրապոլ, 1895), Մակար Բարխուդարյանի «Աղվանից երկիր և դրացի» (Թիֆլիս, 1893) և «Արցախ» (Բաքու, 1895), Նազար Գորոյանցի «Պարսկաստանի հայերը» (մրցանակ է ստացել 1901 թվականին, գիրքը տպագրվել է 1968-ին, Թեհրանում), Երվանդ Լալայանի «Գանձակի գավառը» ուսումնասիրությունը և այլն:

1883 թվականին Սարդիս եպիսկոպո հասան Ջալալյանը դրական դործերի հրատարսւկության նպատակով թողնում է 100 հազար ռուբլի, որը 1907-ին արդեն հասել էր 150.550 ռուբլու: ճասան Զալալյանի կտակի համաձայն, այդ գումարի դործածությունը պիտի սկսել միայն 2008 թվականին, երբ այն հասած կլինի 12 միլիոն ռուբլու:Նման կարգի մի կտակ էլ թողէ լ է Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը» աշխարհաբարի վերածող խորեն Ստեփանեն: Նա կտակել է 25 հազար ռուբլի' պայմանով, որ այն անձեռնմխելի պիտի մնա 130 տարի:

1888-ին պետական խորհրդական Գանիել Բանանյանը Մոսկվայի Լազարյան ճեմարանին է հանձնում մի գումար, որի տոկոսներով պիտի պարգևատրվեին գրական և գիտական լավագույն երկերի հեղինակները: 1894-ին Դանիել Քանանյանի մրցանակին է արժանանում և 440 ռուբլի ստանում Հարություն Դաղբաշյանը իր «Հայ Բագրատունիների պատմություն» երկրի համար: 1905-ին այդ մրցանակին է արժա- նանում ճրաչյա Աճառյանը «Հայոց այբուբենը և Ս. Մեսրոպ» գործի համար: Լազարյան ճեմարանի Քանանյան մրցանակին է արժանացել նաև Երվանդ Լալայանի կազմած հայերեն վիմագիր արձանագրությունների ժողովածուն:

Ուշագրավ պատմություն ունի «Աբովյան-Նազարյան» գրական ֆոնդը: 1892 թվականին բանաստեղծ Սմբատ Շահազիզի գրական հոբելյանը նշելու ժամանակ Մոսկվայի հայ հասարակությունը հանգանակություն է կատարում և հավաքում 7 հազար ռուբլի: Նվիրատուների նպատակն էր մի դրամագլուխ ստեղծել աղքատ հայ գրողներին օգնելու համար: Սմբատ Շահազիզը փորձում է Մոսկվայում մի առանձին