ղադիտարանի հաղորդումներ» հանդեսը:
Ես ըՆկել եմ պագշոտ
Հին Հռոմն է զարկել ինձ
Իմ արյունն են ոթել, խառն ել
Իմ լեզուն են այրել ատրուշանի
Խաչ են դաջել կրծքիս մի
Արաբական ձիու սմբակի տակ
Ինձ խարույկ են հանել
Սիրտս օսմանական սվիններին
Ինձ հայրենի մեր տան թխկենուց
Եվ հոգիս են բանտել
Ինձ զարկել են, խարկել ու
Բայց ես դեռ կամ:
ՀԱՅԿԱԿԱՆ ԳՐԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
Հայ իրականության մեջ գրական մրցանակներն ունեն ընդամենը 100 տարվա պատմություն: Գրողներին խրախուսելու, նրանց նյութական ու բարոյական օգնություն ցույց տալու նպատակով առաջին լուրջ քայլը կատարել է ղզլարեցի մեծահարուստ Հովսեփ Իզմիրյանը: 1874 թվականի ապրիլի 15-ին կտակագրով նա 20 հազար ռուբլի է հանձնում Կ. Պոլսի ազգային պատրիարքարանին, որը պիտի բաշխվեր հայերեն լավագույն գրական երկերի հեղինակներին: Ստեղծվում է «Հովսեփ Իզմիրյան գրական հանձնաժողով», որի մեջ մտնում էին պոլսահայ մշակույթի ականավոր դեմքերից շատերը: Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի անունով մրցանակը կոչվել է Սահակ-Մեսրոպյան: Այն ունեցել է նաև իր երկրորդ անունը՝ Իզմիրյան գրական մրցանակ: Սահակ-Մեսրոպյան գրական մրցանակի գործադրությունը սկսվել է դեռևս Հովսեփ Իզմիրյանի կենդանության օրոք: 1879-ին այդ մրցանակին առաջինն արժանանում է Վահան աստամյանը, որը «Մխիթար Գոշի Դատաստանագիրք հայոց իրավաբանական հետազոտությունք հանդերձ ծանոթությամբ» ձեռագիր երկի համար ստանում է 500 ռուբլի պարգև: Գիրքը տպագրվում է 1880-ին: Այնուհետև Սահակ-Մեսրոպյան գրական մրցանակին են արժանանում Նորայր Բյուզանդացու «Հայկական բառաքննությունք» (Կ. Պոլիս, 1880), Ալիշանի «Շիրակ»