են ստանում Եղիշե Պետրոսյանը՝ «Սմբատ Զարեհավանցին», Մուշեղ Ղազարյանը՝ «Ռուշան», Վասակ Խուդավերդյանն ու Զավեն Հացագործյանը՝ «Թող բացվեն վարդերը» և Գուրգեն Սարյանը՝ «Իժը» պիեսների համար (յուրաքանչյուրին՝ 5000-ական ռուբլի):
1940-ին ՀԼԿԵՄ Կենտկոմը, ՀԽՍՀ լուսժողկոմատը հայտարարում են մանկապատանեկան լավագույն երկերի մրցանակաբաշխություն: Երկրորդ կարգի մրցանակի է արժանանում Աշոտ Շայբոնի «Գիշերային ծիածան» վեպը: Երրորդ կարգի մրցանակ է ստանում Մկրտիչ Խերանյանը իր «Հազարան բլբուլ» պոեմի համար:
Հետպատերազմյան տարիներին, գրական կյանքի աշխուժացման հետ, Խորհրդային Հայաստանում սահմանվեցին մի շարք գրական մրցանակներ: Տարվա լավագույն ստեղծագործության, առանձին երկերի, լավագույն պիեսների ու պոեմների, բարձրորակ թարգմանությունների համար մրցանակներ սահմանեցին Հայաստանի գրողների միությունը, ՀԼԿԵՄ Կենտկոմը, Հայհրատպետկոմը և ուրիշ կազմակերպություններ:
Հայաստանում գրական բարձրագույն արժեքավորումը Հայկական ԽՍՀ պետական մրցանակն է, որը տրվում է 1965 թվականից: Այդ մրցանակին արժանացել են բազմաթիվ գրողներ ու գրականագետներ, որոնց թվում՝ Հրաչյա Քոչարը, Հովհաննես Շիրազը, Պարույր Սևակը, Վախթանգ Անանյանը, Խաժակ Գյուլնազարյանը, Ռուբեն Զարյանը, Հրանտ Թամրազյանը, Արամ Ինճիկյանը, Սերո Խանզադյանը, Լևոն Հախվերդյանը, Ժորա Հարությունյանը, Հրաչյա Հովհաննիսյանը, Հրանտ Մաթևոսյանը, էդվարդ Ջրբաշյանը, Անահիտ Սահինյանը, Համո Սահյանը, Գեղամ Սարյանը, Խաչիկ Դաշտենցը, Սիլվա Կապուտիկյանը, Վահագն Դավթյանը:
1980 թվականին ՀԿԿ Կենտկոմը և ՀԽՍՀ Մինիստրների խորհուրդը սահմանեցին Հայաստանի գրողների միության ամենամյա մրցանակներ, որոնք կրում են հայ դասական և ժամանակակից գրականության մեծ երախտավորների անունները: Ժողովուրդների բարեկամությունը մարմնավորող՝ բոլոր ժանրերի բարձրարժեք ստեղծագործությունների համար սահմանվել է Հովհաննես Թումանյանի անվան հատուկ մրցանակ: Սահմանվել են նաև բանաստեղծական ստեղծագործությունների համար Ավետիք Իսահակյանի անվան, արձակի համար՝ Դերենիկ Դեմիրճյանի անվան, դրամատիկական երկերի համար՝ Գաբրիել Սունդուկյանի անվան, հրա