Jump to content

Էջ:Calendar Hanragitak (Հանրագիտակ օրացույց).djvu/84

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պարակախոսական գործերի համար' Միքայել Նալբանդյանի անվան, թարգմանության համար' Ստեփան Զորյանի անվան մրցանակներ: Հետագայում հաշվի առնելով, որ թարգմանության համար փաստորեն երկու մրցանակներ են ստեղծվել (Եղիշե Չարենցի անվան և Ստեփան Զորյանի անվան), որոշվեց, որ 1 983 թվականից սկսած Ստեփան Զորյանի անվան մըրցանակը շնորհվելու է մանուկներին և պատանիներին հասցեագրվող ստեղծագործություններին (արձակ, պոեզիա, դրամատուրգիա, գեղարվեստական հրապարակախոսություն):

Խորհրդային Հայաստանում թարգմանության համար բարձրագույն արժեքավորումը Եղիշե Չարենցի անվան մրցանակն է, որին արժանացել են Վահագն Դավթյանը, Դևորգ էմինը, Միխայիլ Դուդինը, էդուարդաս Մեժելայտիսը, Սարիա Պետրովիխը, Հարոլդ Ռեգիստանը, Սերգեյ Շերվինսկին, էրժեթեթ Կատոնան և ուրիշներ:

Սփյուռքահայ առաջադեմ գրողներին պարգևատրելու համար 1980-ին Հայաստանի գրողների միությունը և ժուռնալիստների միությունը սահմանել են Խաչատուր Աբովյանի անվան մրցանակ գրական և հրապարակախոսական երկերի համար:1981֊ին այդ մրցանակին արժանացել է Գառնիկ Ադդարյանը (Լիրանան), 1987-ին' Լյուդվիգ Թաբակյանը (ԱՄՆ):

Գրական մրցանակներ կան նաև սփյուռքում: Առավել նշանավոր են Թեքեյան մշակութային միության և Հայկաշեն Ուզունյան մրցանակները: Վերջին տարիներին Թեքեյան մշակութային միության մրցանակի են արժանացել Վահագն Դավթյանը, Լևոն Միրիջանյանը, Մելիք Քոչարյանը, Բենիկ Սեյրանյանը, սփյուռքահայ գրողներից' Գառնիկ Ադդարյանը, Սմբատ Փանոսյանը և ուրիշներ:


ՓՈՔՐ ԱԾՈՒ'

Թեպետ մենք փոքր ածու ենք և շատ սահմանափակ թվով և շատ անգամ օտար թագավորության տակ նվաճված, բայց և այպնպես մեր աշխարհում էլ քաջության շատ գործեր կան գործված, գրելու և հիշատակելու արժանի: Մովսես Խորենացի


ԱՍՈՒՅԹՆԵՐ ԼԱՅԵՐԵՆԻ ՄԱՍԻՆ'

Իր պատմական ճանապարհին հայ՛ ժողովուրդը շատ բան է կորցրել, շատ բան էլ պահպանել է: Պահածների մեջ ամենաթանկարժեքը, անփոխարինելին ու անզուգականը մայրենի լեզուն է: Հայերենն իր մեջ պահպանում է նաև մեր կորուստ֊