Jump to content

Էջ:Calendar Hanragitak (Հանրագիտակ օրացույց).djvu/86

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կարելի՞ է, թե ինքն է շինել այդ բոլորը:

Խոսակցությունն ես լսում՝ հայհոյանքների կեսը եկեղեցի ու աստված է: Լցրել է իր երկիրը եկեղեցիներով, բայց տարին մի անգամ չի մտնում մեջը աղոթելու: Աղոթք էլ չի անում առօրյա կյանքում, իր կրոնը երբեք չի քարոզել ուրիշներին: Եվ հավատալի՞ բան է, որ իր պատ¬ մությունը ամենամեծ կրոնական պատերազմների պատմությունն է, և այս չաղոթող ցեղի Նարեկացու շուրթերից թռավ աղոթքի ամենաբարձր թռիչքն առ Աստված...

Դերենիկ Դեմիրճյան

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՐԱՏԱՆԻ Մարդկային էությունը բարիքների ձգտող է և ոչ թե չարիքների:

Եղնիկ Կողբացի

Զարմանքը փիլիսոփայության սկիզբն է:

Դավիթ Անհաղթ

Աշխարհս թեկուզ քոնն ըլի, ի՞նչ պիտի տանիս:

Սայաթ-Նովա

Տաղանդներն ապրում են մի որոշ ժամանակաշրջանում, իսկ հանճարները՝ բոլոր ժամանակներում:

Հովհաննես Թումանյան

Կանայք ատելության մեջ ավելի հաստատամիտ են, քան թե սիրո մեջ:

Հակոբ Պարոնյան

Արքաներն իրենց խոսքը ետ չեն վերցնում:

Ստեփան Զորյան

Ուսուցիչը վճռական դեր ունի աշակերտին դեպի այս ու այն բնագավառը կողմնորոշելու գործում: Եվ հաճախ հենց նրա վառած կայծը կարող է ջահ դառնալ ու լուսավորել աշակերտի ամբողջ կյանքի ուղին:

Մխիթար Ջրբաշյան (մաթեմատիկոս, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս)

Շախմատը ըստ ձևի խաղ է, ըստ բովանդակության՝ արվեստ, իսկ խաղին տիրապետելու առումով՝ գիտություն:

Տիգրան Պետրոսյան

Մարդիկ հավասար կծնանին, անհավասար կապրին և հավասար կմեռնեն: Ես հայ եմ, հին, ինչպես լեառն այս բիբլիական, թաց են ոտքերս դեռ ջրհեղեղի ջրից

Խրիմյան Հայրիկ