Այս էջը սրբագրված է
Իմ սուրբ հողն է տեսել Նոյն առաջին անգամ, Բաբելոնյան Բելը խորտակվել իմ սրից:
Իմ մատների հետքն է կրում կողի վրա, Քարն առաջին մամռոտ, որ իմ ձեռքով տաշված, Եվ միացած հողին շաղախով իմ այքան, Արարատյան դաշտում մեհյանի վեմ դարձավ:
Իմ նահատակ որդոց արյունով է ոռոգ
Ամեն ծաղիկ ու ծառ հողում հայրենական, Ամեն բլուր՝ քաջի մի շիրիմ է նորոգ, Եվ կոթողի բեկոր՝ ամեն սանդուղք ու քար: Ես հայ եմ, հին, ինչպես լեառն այս Արարատյան, Հազար սուր է բախվել իմ վահանին ահեղ, Բայց փշրել եմ նրանց ես ցասումով արդար Եվ լեռներիս նման գլուխս վեր պահել Գևորգ էմին