Jump to content

Էջ:Calendar Hanragitak (Հանրագիտակ օրացույց).djvu/88

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՕԳՈՍՏՈՍ ԵՐԿՈԻՇԱԲԹԻ 6 I3 20 27 ԵՐԵՔՇԱԲԹԻ 7 14 21 28 ՉՈՐԵՔՇԱԲԹԻ 1 8 15 22 29 ՀԻՆԳՇԱԲԹԻ 2 9 16 23 30 ՈՒՐԲԱԹ 3 10 17 24 31 ՇԱԲԱԹ 4 11 I8 25 ԿԻՐԱԿԻ 5 12 19 26

ԻՆՉ ՏՊԱՔԱՆԱԿՈՎ ԵՆ ԼՈՒՅՍ ՏԵՄՆՈՒՄ ԳՐՔԵՐԸ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հայերեն առաջին տպագիր գիրքը «Ուրբաթագիրքը», լույս է տեսել 1512 թվականին, Վենետիկում: Անցած 478 տարում աշխարհի այլևայլ կողմերում լույս է տեսել ավելի քան 100 հազար անուն հայերեն գիրք: 1512 թվականից մինչև 1800 թվականը լույս է տեսել հազարից ավելի գիրք: Այդ գրքերը կոչվում են հնատիպ: 1801 թվականից մինչև 1920 թվականը լույս է տեսել 19 հազար անուն հայերեն գիրք: 1921—89 թվականներին Խորհրդային Հայաստանում տպագրվել է 55 հազար անուն հայերեն գիրք մի քանի հարյուր միլիոն տպաքանակով: Այդ նույն ժամանակաշրջանում, այսինքն՝ 1921—89-ին, սփյուռքում լույս է տեսել 25 հազար անուն հայերեն գիրք: Այսպիսով, մինչև այժմ լույս տեսած հայերեն բոլոր գրքերի թիվը անցնում է 100 հազար անուն գրքից, որի կեսից ավելին և տպաքանակի 80 տոկոսը տպագրվել է Խորհրդային Հայաստանում:

Մենք ստույգ չգիտենք, թե ինչ տպաքանակ է ունեցել հայերեն առաջին տպագիր գիրքը «Ուրբաթագիրքը»: Հավանաբար այն լույս է տեսել մի քանի հարյուր օրինակով: Մինչև 1920 թվականը