ների կանչը» վիպասքը երկրորդ անգամ լույս տեսավ 1984 թվականին՝ 50 հազար տպաքանակով: Ավարտին է մոտենում Դերենիկ Դեմիրճյանի երկերի ժողովածուի 14 հատորյակի հրատարակությունը (յուրաքանչյուր հատորը լույս է տեսնում 25 հազար տպաքանակով):
Ստեփան Զորյանի միայն ինքնուրույն երկերը լույս են տեսել 1 միլիոն տպաքանակով, որից «հայոց բերդը» վեպը 1959 թվականին լույս է տեսել 40 հազար տպւնքանակով, «Վարազդատ» վեպը 1 ժ969-ին՝ 30 հազար տպաքանակով, «ճանապարհորդ «Ջեկոն» պատմվածքը 1978-ին՝ 100 հազար տպաքանակով: Ավարտվում է Զորյանի երկերի 12 հատորյակի տպագրությունը (յուրաքանչյուր հատորը լույս է տեսնում 20 հազար տպաքանակով): Մեկ միլիոնից անցնում են Ստեփան Ջորյանի թարգմանությամբ լույս տեսած հայերեն գրքերը: Նրա թարգմանած՝ Հենրիկ Սենկևիչի «Երաժիշտ Յանկոն» գիրքը լույս է տեսել 50 հազար, Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» քառահատոր վեպը՝ 50 հազար օրինակով: Մեծ տպաքանակներով են լույս տեսնում Գևորգ էմինի գրքերը: Միայն «Սասունցիների պարը» պատկերազարդ գիրքը լույս է տեսել 50 հազար տպաքանակով:
Խորհրդային Հայաստանում ամենից շատ տպագրվող հայ հեղինակը Հտվհաննես Թումանյանն է: Անցած 70 տարում Թումանյանի Գրքերը լույս են տեսել մի քանի միլիոն տպաքանակով: Սկսվել է նրա երկերի ակադեմիական 10 հատորյա հրատարակությունը: հսկայական տպաքանակներով են լույս տեսնում Ավետիք Իսահակյանի գրքերը: Նրա երկերի ժողովածուի 6 հատորյակը լույս է տեսել 60 հազար տպաքանակով, իսկ «Լույս» հրատարակչությունը նրա «Երկերը» 1980-ին հրատարակել է 50 հազար տպաքանակով:
Անվանի գրող, սոցիալիստական աշխատանքի հերոս Սերո Խանզադյանի գրքերը լույս են տեսել գրեթե 50 անգամ: Խանզադյանի գրքերի ընդհանուր տպաքանակը հասնում է մեկ միլիոնի: Մեկ միլիոնի է մոտենում նաև ճանաչված մանկագիր Խնկո Ապոր երկերի տպաքանակը: Միայն «Մկների ժողովը» գրքույկը 1983 թվականին լույս է տեսել 100 հազար տպաքանակով: Մեծ տպաքանակներով են լույս տեսնում Սիլվա Կապուտիկյանի չափածո ու արձակ երկերի ժողովածուները:
Վերջին 20 տարում Հովհաննես Շիրազի երկերը լույս են տեսել տասնյակ հազարավոր տպաքանակներով: Ահավասիկ. «Թնար Հայաստանի» ժողովածուի երրորդ