գիրքը 1974-ին լույս է տեսել 50 հազար տպաքանակով, «Յոթնապատում» գիրքը 1977-ին՝ 50 հազար տպաքանակով, «Առակս զինչ ցուցանե» գիրքը 1978-ին՝ 50 հազար տպաքանակով, «Սիամանթո և Իջեզարե» գիրքը 1979-ին՝ 50 հազար տպաքանակով, «հուշարձան մայրիկիս» գիրքը 1980-ին՝ 60 հազար տպաքանակով:
մեկ միլիոնի է մոտենում Շիրվանզադեի երկերի ընդհանուր տպաքանակը: Միայն «Քաոս» վեպը 1975-ին լույս է տեսել 50 հազար տպաքանակով:
Վիթխարի տպաքանակներ ունեն Եղիշե Չարենցի գրքերը: «Հայ դասականների գրադարան» մատենաշարով լույս տեսած նրա երկերի տպաքանակը 51 հազար է: 1985 թվականին «Լույս» հրատարակչությունը լույս ընծայեց Չարենցի «երկերը» 50 հազար տպաքանակով:
Վերջին տարիներին Պարույր Սևակի բոլոր գրքերը լույս են տեսել 50 հազար տպաքանակով: 50 հազար տպաքանակով են լույս տեսնում նաև համաշխարհային դասականներից հայերեն թարգմանված գրքերը:
Հայաստանում բանաստեղծությունների ժողովածուները սովորաբար լույս են տեսնում 3—5 հազար տպաքանակով, իսկ անվանի բանաստեղծներ Համո Սահյանի, Վահագն Դավթյանի, Հրաչյա Հովհաննիսյանի և ուրիշների գործերը տպագրվում են 10—25 հազար տպաքանակներով:
Մանուկների համար նախատեսված գրքերը լույս են տեսնում 20—100 հազար տպաքանակներով: Միայն վերջին 10 տարում 100 հազար տպաքանակով լույս է տեսել 70 անուն գիրք: «Արևիկ» հրատարակչությունը 1988 թվականին սկսեց «Համաշխարհային գրականություն պատանիների համար» 50 հատորյա մատենաշարը, յուրաքանչյուր հատորը՝ 100 հազար տպաքանակով: Այդպիսի ծավալուն մատենաշարի այդքան վիթխարի տպաքանակով հրատարակելը աննախադեպ երևույթ է հայ տպագիր գրքի պատմության մեջ: Մատենաշարի առաջին հատորում տեղ են գտել Դանիել Գեֆոյի «Ռոբինզոն Կրուզո» և Չարլըզ Գիկկենսի «Օլիվեր Թվիստի արկածները» վեպերը:
Հայ գրքի տպագրության լուսապսակ կարելի է համարել Հայկական սովետական հանրագիտարանը (13 հատորով), որի յուրաքանչյուր հատորը լույս է տեսել 100 հազար տպաքանակով:
Մեր ժամանակներում 100 հազար տպաքանակը մեծ թիվ է նույնիսկ այնպիսի պետությունների համար, ինչպիսիք են Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան կամ Իտալիան: Բայց արի ու տես, որ փոքրիկ Հայաստանում երբեմն