Jump to content

Էջ:Calendar Hanragitak (Հանրագիտակ օրացույց).djvu/95

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լությունն ասում է, пр խաղողի սռաջին որթը տնկվել է Մասիփ լանջին' Ակոռի գյուղում: Ակոփ գյուղի կողքի գետակներից 1եկը կոչվել է Գինա գետ, այ- փնքն՛ գինեվետ գետ: Գինեվետը, ւր հայերէնի սքանչելի բառերից նշանակում է գինեբեր, գինով աւատ: Գողթն գավառի գուսանյերը խաղողի այգիներով հըռլակվսւծ իրենց գավառը անվանել էն գինեվետ Գողթն: Հինգերորդ դարում գինեվետ են կոչվել նաև վաղարշապատի այգիները: Աշխարհի հնագույն բնակավայրերից մեկը գտնվում է Արցսւխ Ղարաբաղի Հադրութի շրջանում և կոչվում է Ազոխ, այսինքն՛ խակ խաղող: Գինու ու խաղողի հետ կապված շատ տեղանուններ կան Հայկական լեռնաշխարհի ուրիշ կողմերում: Այդ պա աճառով գինեվետ կարելի է կոչել ոչ թե Հայաստանի մի գյուղը, մի գավառը կամ նույնիսկ մի նահանգը, այլև ամբողջ երկիրը: Մեր նախնիները գինին օգտագործում էին տարրեր նպատակներով: Սկզրում այն եղել է որոշ հիվանդոթյուններ բուժելու միջոց, ապա' տրամադրությունը բարձրացնող, մարդուն զվարթացնող ըմպելիք: Ագաթանգեղոսը հայկական գի¬ նին համարում է «ըմպելիք քաղցր ու անուշ»: Վաղնջագույն ժամանակներից հայ ժողովրդի բոլո խավերն օգտագործել են զվարթացնող այդ ըմպելիքը: Այլ կերպ լին ել չէր կարող յրովհետև Հայաստանը խաղողագործության դասական երկիր էր: Հայերը գինին կոչել են ըմպելիքների թագուհի, խաղողի արյուն, ողկույզի դուստր: Անհամեմատ շատ գինի են խմել տոնախմբությունների ժամանակ:

Հաշվի առնելով, որ գինարբուքն, սսյնուամենայնիվ, գայթակըղեցուցիչ է, և արքունականները շատ են հրապուրվում նրանով, Վաղարշակ թագավորը «Իր թագավորական տանը օրենքներ է հաստատում, ժամեր է սահմանում արքունիք մտնելու և իջնելու, խորհրդի, կերուխումի և զբոսանքների համար»

Հասկանալի է, որ, չնայած այդ օրենքին, Հայոց արքունիքում խախտվել է հենց կերուխումի ժամը: խրախճանասեր է եղել հայ արքաների մեծ մասը: Նրանք նույնիսկ հպարտացել են դրանով և աշխատել հաջորդ սերունդներին տեղյակ պահել իրենց գինեմոլության մասին: Թովմա Արծրունին գրում է, որ Վասպուրականի Գագիկ Արծրունի արքան ճվաշռոտ գավառի Գետն կոչվող ավանում կառուցել է մի վայելուչ խրսւխճանատեղի-որսարան, որի շրշսւկայքք լիքն էր վայրի խոզերի հոտերով և ցիռերի երամակներով: Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցու ոսկեգմբեթ տաճարի որմերի վրա հանճարեղ ճարտարապետ Մանուելը պատկերել է