Էջ:Charles Darwin, Anerevuyt hoghagorts.pdf/11

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Դարվինն իմացել է կարմիր-ճիճուների մասին, իսկ վրայ հինգերորդ՝ դուք, սիրելի ընթերցողներ։


- Մենք էլ...


- Խօսքս մի՛ք ընդհատիլ... Այո, դուք ևս. որովհետև եթէ ուշադրութեամբ. կարդաք այս գրքոյկը և մօտիկից ծանօթանաք մեր հերոսի կեանքի ու կենցաղավարութեան հետ, անկասկած դրանից յետոլ դուք ևս շատ կհաւանէք նրան և մտաբերելիս այլևս թրթու դէմք չէք ցոյց տալ, էլ զզուանք չէք արտայայտիլ. բացի դրանից ձեզ պատահած ժամանակն էլ խլուրդների ու թռչունների նման թշնամաբար չէք վարուիլ խեղճ անասունի հետ, ոչ մի վնաս չէք հասցնիլ նրան։

Բ

Արդէն ասացինք որ մեր զրոյցի առարկայ հերոսը շատ էլ գեղեցիկներից չէ։ Ահա նկարագրեմ ձեզ նրա արտաքինը.


Կարմիր-ճիճուի մարմինը մօտ 100-200 օղակներից է բաղկացած. նրա մարմնի վրայ ո՛չ գլուխ է նկատւում, ո՛չ թաթիկներ, ոչ տոտիկներ, ոչ աչիկներ և ոչ էլ ականջներ, մէկ խօսքով՝ և ոչ մի գործարան։ Միայն ե-