Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/108

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մը առի լաճին: Ստամպոլեն ելած օրն է գրած, տեր Մինասի հաշիվով եկած պիտի ըլլար հիմա։

Պառավ կնոջ դեմքը երանությունով լեցվեցավ, բայց շուտ ու վախով հարեց․

–Աղա, է, ինչո՞ւ չեղավ ջանս, Պետոն, ինչո՞ւ։

–Ինչո՞ւ, չե՞ս գիտեր, կին․ աս օդին ք․–են մարդ կուգա՞։ Դուրս գա կսառի, Բրաբ, –ու Համբո դաձեց կնոջ ուսը բարեկամաբար։

Հարսը, Գոհար, նշմարեց ծերունիներուն գոհ դեմքը, գուշակեց անոնց խոսակցությունը ու քանի մը րոպե դանակը սև հացին անցուցած մնաց։ Տեսակ մը տաք դող վազեց իր երակներուն մեջ, ու լայնորեն շնչեց գոհանքով։

–Ի՞նչ,Պետոն կուգա՞ր։

Տասը տարին է, որ հեռուն էր ան, ղարիպ ղուրպեթ, երկու տարի միայն քով քովի էին պառկեր։ Ու, ինչ ցավ, անպտուղ ալ էր մնացած։ Գոհար մտովի հյուսեց այս խոսքերն ու քրտնեցավ։

Ծերուկ մարդը գորովանքով գոչեց կես մը սրտնեղած․

–Է՞, Գոհար, շուտ ըրե, յավրում, ուտենք։ Ոսպով ապուրդ համո՞վ է, քիչ մըն ալ չորթան, երկու ափ ալ թութ բեր։

Հարսը հնազանդեցավ։ Երեքն ալ շարվեցին բոլորշի ծածուկ սեղանին շուրջը։ Երեսին խաչեցին, աղոթք մը մրմրթացին ու տոսախե դեղին, նկարուն գդալները մղրճվեցան պուտուկին մեջ, որ գոլորշիներու ամպե վեր կղրկեր։

Համբոն չորթանի կտոր մը ակռաներու տակ փշրեց, սրբեց մատերը շալվարին վրա ու ափ մը չոր թութ նետեց բերանը, խաչակնքեց քանիցըս, հետո դարձավ դեպի օճախը, ոիր կրակներն առատորեն կբոցավառվեին։

Դուրսը կձուներ,ու հովը կարշավեր։

Պառավն ու հարսը աղոթեցին աղճատ «Հայ մեր» մը։

Հարսը սեղանը գլորեց անկյուն մը, պուտուկը գդալներով դրավ օճախին մոտիկ ու հեռացավ։ Բրաբ Համբոյի մոտը նստավ ու ցած ձայնով խոսեցավ․

–Աղա․ հարսին բան մը մի ըսեր մեկեն, Պետոն թող տեսցե, ա՜խ, արևուն մեռնեմ Պետոյիս։ – Հետո հարեց նորեն․ – Աղա, սև ոչխար մը մատաղ ընենք ամենափրկիչին, ըլլա՞ր, հե՞։

Ծերուկ Համբոն չխոսեցավ, ծռեցավ օճախին, քանի կոճղ նետեց կրակներուն վրա ու ճերմակ հորդ պեխերը շտկեց։ Գոհար եկավ ծալլապատիկ ծերերուն մոտ նստիլ, տեսակ մը գինովություն եկած էր վրան, երաղներով, հիշատակներով միտքը կճողեր ու ապբած տասը տարվան