Jump to content

Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/118

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կաղմկեր անդորրը և ամեճի պախուրցն, որ փուխերիկին մեջ զվարթ նոթեր կնետեր, դյլուցազնակատակ քերթված մը կոլորեր վայիկյաններով, հարյուրավոր հայրա կատուներուն կսկիծը կերկարաձգեր, կողբար, կոռնար, հովիվներու սուլումները կնետեր ու հանկարծ կխուսափեր: Պահ մը ուշադիր դեմքերը, կիսադեմքերը կերերային ու կգծագրվեին մութին մեջ պղինձե շրջագծով հրահրումեն բոցերուն:

— Խոսեցեք, տղաներ, յավրում, Համբո, եկուր ճուղաբ, հորթերն ինտո՞ր են,— ծերուկ Պետոն կկրկներ ու թավ պեխերուն տակ համը դող մը կծավալեր:

Անկողինի մեջ ոչ մեկը պիտի քնանար այդ գիշեր, ամենքն ալ կանուխ, հավախոսեն առաջ աղբյուր պիտի երթային լվացվելու ու հետո ժամ՝ աղոթք երգելու:

— Տեսնանք ո՞վ պիտի ըլլա առաջին աղբյուր գացողը,— կրկնած էր, ծերուկ տանտիրուհին:

— Հարս, ղըզըմ, բյութիկը չմոռնաս տեղավորելու օճախին մեջ,— հնչեցուց տանուտերն ու կողմնակի տապալեցավ մեղմիվ բազմոցին վրա։

Ծերունիները կխռկային, տղաքը կֆշշային ու կֆսրտային։ Ջարման գրկեց բերավ խոշոր չոր կոճղն ու տեղավորեց օճախին մեջ, նստավ պարտասած, տեղավորեց շյուղերը, պիտի քնանար, ինքզինքը հիմա ազատ կզգար խորհելու, երազելու, երկարեց ուռքերն ու մրափի մը անձնատուր՝ իր կյանքին տխուր կծիկը ջակեց։ երբեմն սիրտը կուռեր արտասվելու չափ, կուտար Արութին անունը, անխոստովանելի տենչերուն կրակովը կայրեր սիրտը, կբաբախեր, մարմին մը կուզեր՝ գալարվելու անոր վրա, կսկիծ մը ծայր կառներ երիկամունքներուն մեջ։ Այր մարդուն պապակովը չէր լեցված տակավին, այնքան կամոթեր ինքզինքը արման այդ մութ բնազդներու համար: Եթե մարդիկ չէին իմանար զինքը, սուրբե՞րն ալ չէին կրնար դատել իր մտածումները: Ի՞նչ կբներ այդ հանդիսավոր գիշերը Արութ, ո՞ր անկյունն էր, հոգնած, պարտասած, հիվանդ, կմտածէ՞ իրեն ու մեկ հատիկ լակոտին վրա, եթե զինքը դեպի ի հայրենիք չեր քաշեր: Հարսը կարծեց տեսնալ Արութքը խանի մը սենյակին անկյունը միայն՝ մտածկուտ ու կնճռոտ ճակատով, անոր կարմիր ու լեցուն այտերը փոսացած կին, ծյուրած ու ծունկերը դողահար:

— Տե՛ր աստված, տե՛ր աստված,— հեկեկաց Զարման,— դուն իրեն ու ինձի ողորմիս,— խառնեց օճախը, ցրված վառող ճյուղերն ամփուվփեց ու ավելի մուտեցավ անոր:

Համր սարսուռ մը սենյակին որմերը կգրկեր ու առաստաղին սև, անփայլ մարթակներուն վրա անշրջագիծ, կիսալույս ստվեր մը կշողա: Հովը լսելի կըներ ողոքներ ու քրքջալիր առասպելներ ծխնելույզին մեջ և