Jump to content

Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/127

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կեսօրը է անցներ, երբ անոնք քաղաքին մոտը հասան:

- Ինչպե՞ս ներս պիտի երթանք, տղերք, ձեզ մատաղ, աս ի՞նչ ամոթ, հեյ վա՜խ, - գոչեց Ակոն: -

Հեյ վա՜խ:

Երկու ընկերները չխոսեցան:

- Պետք է խոնախ երթանք, տղաք, ու բողոքենք, - հուսադրեց Ակոն:

- Խոնախ, լավ, բայց ի՞նչ օգուտ, մեր մալերը ետ կուգա՞ն, - հեկեկաց Սիմոն:

- Երթանք, հոգ չէ, թողոք տանք, մեր ձայնը ըռին, թերևս, ուղղակի լայմաղամին ելնենք, ախ, աս ի՞նչ օրենք, ի՞նչ կյանք, հա՜յ, վա՜յ...

Երեք ճամփորդներ դատարկ, անբեռ էշերով մոտեցան քոնաքին:

Որկու զինվոր քոնաքի դուռին մոտ կհսկեին:

- Ի՞նչ կուզեք,- հարցուց անոնցմե մին:

- Քեզ՛ ղուրպան, Հյուսեին չավուշ, կողոպտեցին մեզ:

- Ո՞վ, ո՞ւր,- Հարցուց հայտնի ցավով մը զինվորը, ժողովրդի հարազատ զավակը:

- Ղան տերեսին, Եաչարի մարդերը:

- Ահ, անիծվածներ, դեհ շուտ, վեր ելեք ղայմաղամին մոտ, դեռ չէ մեկնած:

Հսկա դուռնեն երեք Հայերը ներս. մտան: Հայտնի Հույս մը կար երենց դեմքին նկարված: Պահ մը վերջ երեքն ալ մտան ղայմաղամին սենյակը, ծռեցան ու համբուրեցին անոր բաճկոնին թեզանիքը, նահանջեցին շմինչև հաստ, կաշեպատ վերմակով գոցված դուռը, ձեռքերն իրենց փորին վրա խաչեցին ու մնացին:

- Ի՞նչ կուզեք, ի՞նչ պատահեցավ ձեզի, - հարցուց դաժան դեմքով, հանդիսավոր, հրամայական, թաթարի նեղ աչքերով, ցանցառ մոռուսով, դեղնամորթ, միջահասակ մարդը:

- Մեզ կողոպտեցին:

- Ո՞վ:

-Եաչարի մարդիկը: Ղանլը տերեն, էֆենտի, - լսելի ըրավ Ակոն՝ ծռելով հարգաբար: - Կստե՛ս, շո՛ւն, շնորհիվն. վեհափառության չի կրնար ատանկ բան մը ըլլալ: Երբե՛ք, երբե՛ք:

Երեք Հայերը խոնարհություն մ՝ ըրին:

_ Այո, այո, - մրմնջեց Գոգոր, - մեր վեց դատարկ էշերը քոնաքին առջև են, էֆենտի:

- Ձեր վեց էշերը քոնաքին առջևը, հա՜, ինչ, հոս ախոռ է, վա՜յ, երիկաներ, ի՛նչ համարձակություն, - գոչեց զայրացած մարդն ու ավելցուց ոռնալով.