Jump to content

Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/133

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հող մը կրկին իր արյունոտ հաղթական երգը բարձրացուց;Չորս ապրող դիակներ սարսռացին առիքին մեջ;Մեկն հրապարակին վրա հատիկ-հատիկ գոհ պոռուքով կձայներ.

- Մայնա, մայնա...եղբայրներ,ցրվեցեք, գորց չմնաց ալ....

Էզանը կերգվեր Հանդիսավոր, հաղտանակ: Գիշեր մը եղած էր ալ,

Ձայները համրորեն դադարած էին: Հազիվ հերավոր պայթյուն մը երբեմն կհզոացներ այնին մեռնողն մթնոլորտը:

Քաղաքիկը խողխողված, թալանված ու արյունոտված էր: Դահլիճները ավարները պիտի բաժանեին իրենց արջերուն մեջ հիմա:

—Տղաք, — մեղմ հառաչեց մանուկ - տղա, ո՞ղջ եք... ա՜խ,ինչ էր սա...

Ոչ ոք ձայնեց:

Մարմինները խավարի մեջ դողացին բնազդորեն, իրարու մոտեցան սողալով, ու խավարի մեջ խարխափող ձեռքեր սոսկումով իրարու հանդիպեցան: Կրկին ատեն մեռավ ամեն շարժում: Անզգա չորս հայերը մնացին իրարու շատ մոտ, գիրկ գրկի, իրարու զգեստ պինդ բռնած, խեղդամահ եղած ոչխարներու նման տապալված:

—Գաբիկ աղա, Գաբիկ աղա, — հազիվ լսելի ըրավ Սրապ…

Գաբիկ անշարժ էր, լեզուն բռնված՝ իբրև անդամալույծ մը:

—Գաբի՛կ աղա, Գաբի՛կ աղա,— հազիվ լսելի ըրավ Սրապ…

Գաբիկ անշարժ էր, լեզուն բռնված՝ իբրև անդամալույծ մը:

— Գաբի՛կ, Գաբի՛կ, — գոչեց Սրապ ու խածավ ուժգին ծերուկի ցուցամատը: Մարմինները կծկվեցան այս ձայնեն, ու խուլ աղմուկ մը լեցուց առիքը: Ծերուկը կես մը բարձրացավ, ինկավ գետնին ու բանդագուշելով կակզեց.

—Վարժապետը, տղաք, վա՜ր…ժա…պետն ու՞ր է:

—Փախա՜վ, — լսելի ըրավ դողաբար սրճեփը ու ավելացուց,— գիշեր է:

—Ա՜խ, զավակներ՜ս, կի՜նս, — մրմնջաց Մանուկ:

—Շուշանս, Սերգոս, —ամբողջացուց Սրապ:

Մանուկ չելեպի սաղմոսեն հատվածներ կարտասաներ զառամածի նման, ու պահ մը ձեղնահարկին մեջ ամենն էլ աղոթեցին միաբերան:

Քանի մը աքլորներ կխոսեին: Սովորական առավոտ մը պիտի լուսանար:

— Փա՜ռք տիրոջ, — մրմնջեցին չորսը մեկ: